19 Հուլիսի, Saturday, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ի՞նչ է՝ ուրիշ խնդիրներ չկա՞ն. ՀՀԿ փոխնախագահը նեղսրտում է ՛՛Հարսնաքար՛՛-ի թեմայից /վիդեո/

Մեղավո՞ր է, արդյոք, Ռուբեն Հայրապետյանը “Հարսնաքարում” կատարվածի համար : Հարցին, որ լրագրողներն առաջինն ուղղեցին այսօր “Հենարան” ակումբի բանախոսին, ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ  Զոհրաբյանն այսպիսի պատասխան տվեց՝ մեղավոր է այնքանով, որքանով՝ ամենքս: Բանախոսի կարծիքով՝ մեզ մոտ դեռեւս ձեւավորված չէ քաղաքացիական հասարակություն, եւ դա իր տարբեր դրսեւորումներն է ունենում: Իսկ մեղավո՞ր է երկրի ղեկավարն այս բռնությունների համար. ՛՛Բռնության […]

Ինչո՞ւ է “ադրբեջանուհի” ուսուցիչը պատռել Հայաստանի քարտեզը

Անցած շաբաթ Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի նախկին տնօրեն Սուսաննա Նազարյանը հայտարարել էր, որ դպրոցում  ադրբեջանուհին հայոց պատմություն է դասավանդում: Henaran.am-ը զրուցեց ավագ դպրոցի պատմության ուսուչցուհի Բահար Եղիազարյանի հետ: Տիկին Բահարի պատմելով, նրա նախնիները գաղթել են Պարսկաստանից  եւ աշխատել Ալավերդու հանքերում՝ “Հորս Թաթեր էին ասում, նրանք մեծ խմբով եկել էին: Այստեղ ամուսնացավ մորս` Վարսենիկ Ասլիկյանի […]

Ոչ՝ թմրանյութերին. նախաձեռնում են երիտասարդները

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ՀՀԿ երիտասարդական կազմակերպության հետ համատեղ հունիսի 26-ին՝ ժամը 19.00, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում (ՙՄոսկվա՚ կինոթատրոնին հարող տարածքում) Թմրանյութերի չարաշահման եւ ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ կանցկացնի «Ապրել եմ ուզում» խորագրով ծրագիրը։ Միջոցառումը կուղեկցվի համերգային ծրագրով. ելույթ կունենա «Դորիանս» խումբը։ «Ապրել եմ ուզում» խորագրով միջոցառումը նպատակ ունի երիտասարդությանը տեղեկացնել թմրանյութերի կործանարար […]

Մայրը երեխաներին նետել է պատուհանից /վիդեո/

Մերձմոսկվայում գտնվող Դոլգոպրուդնի քաղաքում կրկնակի սպանություն է իրագործվել` անհավանական իր դաժանության աստիճանով, տեղեկացնում է “Эхо Москвы”-ն: 28-ամյա կինը իր 4 եւ 7 տարեկան որդիներին նետել է էլիտար բազմահարկի 15-րդ հարկից: Ստացված կոտրվածքներից երեխաները տեղում մահացել են: Ոստիկանության հարցերին պատասխանելիս կինն ասել է, որ երեխաներն իրեն ձանձրացրել էին, եւ ինքը որոշել է ազատվել նրանցից: Ենթադրվում է […]

Գյումրու տնակային ավաններում առնետները վխտում են

Գյումրու տնակներում բնակվող հազարավոր ընտանիքները ստիպված են պայքարել ոչ միայն ցրտի եւ խոնավության, այլ նաեւ առնետների դեմ, որոնք պարզապես վխտում են տնակային ավաններում  Henaran.am -ին հաղորդում են ՛՛Շիրակ՛՛ կենտրոնից: Գյումրու ավտոկայանի տնակային ավանը եւս այդ առումով բացառություն չէ: Նազիկ եւ Հովհաննես Գրիգորյան երիտասարդ ամուսինները իրենց առաջնեկի ծնվելուց հետո, երբ այլեւս բնակվելու համար նեղվածք էր հայրական տնակում, […]

Վթար Արմավիրում.զոհերից մեկը անչափահաս է

Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության կայքի,  հունիսի 24-ին, ժամը 08.06-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 03.20-ի սահմաններում Արմավիր-Հայկավան ավտոճանապարհի 6-րդ կմ-ում ավտոպատահար է տեղի ունեցել: Դեռեւս չպարզված հանգամանքերում բախվել են “Ֆորդ տրանզիտ” մակնիշի 18 ՕԼ 387 պետհամարանիշով եւ “ՎԱԶ 2101” մակնիշի 43 ԼՕ 372 պետհամարանիշով ավտոմեքենաները, ինչի հետեւանքով  “ՎԱԶ 2101” մակնիշի վարորդ` 1987թ. ծնված Թելման եւ […]

Վանոյի պաշտպանության գործը քաղաքական պատվեր չէ

“ԵԼՔ” խմբի շարժմանն ի պաշտպանություն Վանո Սիրադեղյանի՝ նորանոր հայտնի անուններ են միացել. գրողներ Վահրամ Մարտիրոսյանը, Արմեն Շեկոյանը,Սամվել Մկրտչյանը, Լեվոն Ջավախյանը,  Հասմիկ Սիմոնյանը, դերասան Երվանդ Մանարյանը: Ստորագրահավաքի ցուցակում են տասը գլխավոր խմբագիրներ, ավելի քան 40 լրագրողներ, տարբեր քաղաքական կուսակցությունների երկու տասնյակից ավելի գործիչներ, հայտնի գրողներ, նկարիչներ:                            Henaran.am-ի  հետ զրույցում ստորագրահավաքի նախաձեռնող լրագրող եւ ռեժիսոր […]

“Հարսնաքար”-ի գործով ձերբակալված 7անձանցից 6-ը կալանավորվել են

“Հարսնաքար”  ռեստորանային համալիրում տեղի ունեցած դեպքի առնչությամբ հունիսի 23-ին եւս երկու մարդ է կալանավորվել` Արման Խաչատրյանն ու Նորայր Հայրապետյանը: Ինչպես Henaran.am-ին տեղեկացրին ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից կալանավորվել են Արման Խաչատրյանն ու Նորայր Հայրապետյանը: Ընդհանուր առմամբ, կալանավորվածների թիվը հասել է 6-ի: Նշենք, որ հունիսի 22-ին կալանավորվել էին չորսը` Գարիկ Մարգարյանը, Արման Բաղդասարյանը, Դավիթ […]

Ինքնասպանություն Գյումրիում. կինը կախվել է գլխաշորի միջոցով

Ինքնասպանության դեպք է գրանցվել Գյումրիում: 50-ամյա Լարիսա Կարապետի Պապիկյանը գլխաշորով կախվել է Շիրվանզադե փողոցի 85 հասցեում գտնվող իր տան ցախանոցում: Փաստի առթիվ Գյումրիի ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:

Վերաքննիչ դատարանը բեկանեց

Երեկ Վերաքննիչ դատարանը, քննելով Նարեգ Հարթունյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանի կողմից ներկայացրած վերաքննիչ բողոքը,  որոշեց բեկանել առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը: Հիշեցնենք,որ  բողոքը  վերաբերում էր Սեւակ Արզարունու, Արտյոմ Մարտիրոսյանի եւ Արսեն Արտաշեսյանի դեմ քրեական գործ չհարուցելու քննիչի   որոշումը վերացնելուն : Վերը  նշված որոշման դեմ Նարեգ Հարթունյանի  կողմից բողոք էր ներկայացվել դատախազին այն վերացնելու խնդրանքով, սակայն դատախազի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի