17 Հունվարի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հունգարիայի օմբուդսմանը արդարադատության նախարարից պահանջել է Սաֆարովի արտահանձնման փաստաթղթերը

Մատե Սաբոն` Հունգարիայի հիմնական իրավունքների օմբուդսմանը ՄՏԻ- կենտրոնական հունգարական ինֆորմացիոն գործակալությանը հղած հաղորդագրության մեջ հայտնում է, որ օգտվելով իրեն` օրենքով ապահովված իրավունքից` պատասխան է սպասում հանրային եւ արդարադատության նախարար` Տիբոր Նավրաշիչիչ ՙարտահանձման նախապատրաստման, հունգարական կառավարության որոշումը հիմնավորող հանգամաքների, պատճառների, ադրբեջանական կառավարության կողմից տրված կոնկրետ գրավոր պարտավորությունների, ինչպես նաեւ արտահանձնումից անցած ժամանակաշրջանում կատարված կամ կատարման նախատեսվող […]

Հայ մեծերը` երեւանյան նստարաններին

Շուտով երևանցիները հանարավորություն կունենան իրենց սիրելի հանճարներին տեսնել իրենց կողքին նստած: Ինչպես Henaran.am-ին տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետ Արթուր Գևորգյանը: Նախագիծ կա, որով հայ մեծերին կարող ենք տեսնել նստարաններին “նստած”: “Դեռևս հստակ բան չկա, բայց նման նախագիծ նախատեսվում է”,-նշեց Գևորգյանը: Վարչության պետը ասաց, որ դեռ պարզ չէ, թե երբ պատրաստ կլինեն քանդակները: Երեւանի գլխավոր […]

Սիրիահայերի պահանջով “Արմավիա”-ն վերականգնել է Երեւան-Հալեպ չվերթը

“Արմավիա” միջազգային ավիաընկերությունը վերականգնել է դեպի Հալեպ  չվերթները: Այս մասին   Henaran.am-ին հաղորդում է  ավիաընկերության մամուլի քարտուղար Նանա  Ավետիսովան: Նանա Ավետիսովայի փոխանցմամբ, ընկերությունն այս որոշումը կայացրել է, սիրիահայերի պահանջով. “Իրենք չեն ուզում մնալ այստեղ, ասում են`  ավելի լավ է մենք այնտեղ ռմբակոծության տակ մնանք, քան թե այստեղ: Եթե մարդիկ ուզում են իրենց տները վերադառնալ, մենք ինչ […]

Զանգել են ու ասել … ոստիկանապետի հրամանից զարմացած են

Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել են ոստիկանության Կապանի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գարիկ Դանիելյանը, ոստիկանության Քաջարանի բաժնի պետ Գեւորգ Գասպարյանը: Հայաստանի թիվ 1 ոստիկանի նման որոշումը զարմացրել է աշխատանքից ազատվածներին: Նրանց պարզապես զանգահարել են կադրերի բաժնից եւ ասել, որ ազատված են աշխատանքից: Պատճառները հայտնի չեն:

Շվեյցարահայ համայնքային կազմակերպությունները բողոքի ակցիա են կազմակերպել Բեռնում

Սեպտեմբերի 8-ին Բեռնում տեղի ունեցավ շվեյցարահայ համայնքային կազմակերպությունների կողմից կազմակերպված բողոքի ակցիա` Հունգարիայի կողմից Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու կապակցությամբ: Բողոքի հանրահավաքը սկսվեց ժամը 13.00-ին` Բեռնում Հունգարիայի դեսպանության հարակից` Հելվեթիապլաց հրապարակում եւ տեւեց մոտ 2 ժամ: Միջոցառման կազմակերպիչներն էին Շվեյցարիա-Հայաստան ընկերակցությունը, Շվեյցարահայերի միությունը, Օբերենթֆելդընի ընտանեկան եւ դպրոցական միությունը, Հայ օգնության միության շվեյցարական մասնաճյուղը եւ “Սեւակ” միությունը: Բողոքի ակցիային մասնակցում էին հայ համայնքի […]

Սեռական հարաբերություն ունենալուց հետո ծեծել են Կոմայգու տրանսսեքսուալին

Henaran.am-ի հավաստի տեղեկություններով, օրերս արտառոց դեպք է գրանցվել Շիրակ հյուրանոցի մերձակայքում, այսպես կոչված` Կոմայգում: Ինչպես մեր թղթակցին պատմել են ականատեսները, երկու հոգի մոտեցել են այստեղ ծառայություն առաջարկող տրանսսեքսուալներից մեկին, առաջարկել գումար՝ 50 հազար դրամ` սեռական հարաբերության դիմաց: Վերջինս համաձայնել է, եւ հաճախորդներին ուղեկցել Աբովյան փողոցում գտնվող իր բնակարան, որտեղ էլ սեռական հարաբերությունից հետո, այցելուները ծեծել […]

Հայաստանն ինքնասպանությունների թվի միջին տեղում է

Ցանկացած ինքնասպան չի ուզում մեռնել: Նա միշտ դուռը բաց է թողնում, լույսը վառած է թողնում: Ուզում է, որ ինչ-որ մեկն իր ձեռքից բռնի: Նա շրջապատող միջավայրի կարիք ունի, քանի որ մենակ է մնացել: Մեկի համար ինքնասպանությունն օգնության ճիչ է, մյուսի համար` դիմացինին պատժելու միջոց: Ինքնասպանությունների կանխարգելման միջազգային օրվա առիթով հրավիրած ասուլիսում այդ մասին նշեց հոգեբանական […]

Շարմազանովն անդրադարձավ Ռուբեն Հայրապետյանի հարցազրույցին

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը կոռեկտ չի համարում մեկնաբանել ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանի վերջին աղմկահարույց հարցազրույցի հետ կապված հարցերը: “Քանի դեռ պարոն Հայրապետյանը ամբողջական կարծիք չի հայտնել իր հարցազրույցի վերաբերյալ, ես կոռեկտ չեմ համարում մեկնաբանել, որովհետեւ կայքերից տեղեկացանք, որ հարցազրույցի մի մասն ինքը հերքել է”,-լրագրողների  խնդրանքով անդրադառնալով Ռուբեն Հայրապետյանի հարցազրույցին-, ասաց Էդուարդ Շարմազանովը:  

Հերթական ցույցը` ԵԽ-ում Հունգարիայի մշտական ներկայացուցչության առջեւ

Սեպտեմբերի 7-ին ժամը 16.00-ին ԵԽ-ում Հունգարիայի մշտական ներկայացուցչության առջեւ տեղի ունեցավ բողոքի ցույց, որին մասնակցեցին Ստրասբուրգի Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդ հայր Վաչե Հայրապետյանը եւ հայ համայնքի մոտ 40-50 ներկայացուցիչներ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի