17 Հունվարի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սենսացիա Շնողում. Քոչինյանը պարտվեց

Լոռու նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանի եղբայրը՝ հանրապետական, Շնող համայնքի ղեկավար, ՀՀԿ-ական Հայկազ Քոչինյանը կիրակի կայացած ընտրություններում մոտ 300 ձայնով պարտություն է կրել դարձյալ ՀՀԿ-ական “Հայանտառ” ՊՈԱԿ անտառների եւ անտառային հողերի օգտագործման բաժնի պետ Հովհաննես Սահակյանից: Սա Շնողում սենսացիա են համարում, ասում են` Քոչինյանները “Սահակենց Հովիկի հետ թշնամի են, անձնական հարցեր ունեն: Ժամանակին, երբ գյուղապետի եղբայրը […]

Մեղադրում են մանկական “Եվրատեսիլի” կազմ կոմիտեին /վիդեո/

Սեպտեմբերի 30-ին տեղի կունենա Մանկական Եվրատեսիլ 2012-ի հայաստանյան նախընտրական փուլը: Մեր ունեցած տվյալների համաձայն, ներկայացվել էր շուրջ 40 հայտ, որից ընտրվել են շուրջ 20-ը, որոնք էլ կներկայացվեն ուղիղ եթերում Հայաստանի Հանրային Հեռուստատեսությամբ: Ինչպես միշտ հաղթողի ընտրությունը կկատարվի ժյուրիի փակ քվեարկության և կարճ հաղորդագրությունների միջոցով: Առաջին հայացքից, կարծես թե, ամեն բան ընթանում է բնականոն հունով: Բայց, […]

Կապանը կղեկավարի հանրապետական քաղաքապետ

Նախնական տեղեկություններով Կապանի քաղաքապետի ընտրությունները կայացել են: Առաջադրված միակ թեկնածու՝ հանրապետական, Հայփոստի Կապանի մասնաճյուղի տնօրեն Աշոտ Հայրապետյանի օգտին քվեարկել է 10 000ընտրող, դեմ են քվեարկել 7500, իսկ 1000 քվեաթերթիկ համարվել է անվավեր: Հիշեցնենք, Կապանի գործող քաղաքապետ, ՀՅԴ անդամ Արտուր Աթայանը հրաժարվել էր պայքարից:

Սիսիանում ԲՀԿ-ն հաղթում է ՀՅԴ-ի թեկնածուին

Սիսիանում այս պահի դրությամբ դեռ չեն ավարտել քվեաթերթիկների տեսակավորումը; Նախնական արդյունքներով, ինչպես փոխանցում են Henaran.am-ի աղբյուրները, հաղթում է գործող քաղաքապետ, ԲՀԿ անդամ Աղասի Հակոբջանյանը: Նրա հիմնական մրցակիցը՝ ՀՅԴ անդամ Տիգրան Պողոսյանը հետ է մնում 200 ձայնով: Այս պահին երկու ընտրատեղամաս դեռ չի ավարտել հաշվարկը: Սիսիանի քաղաքապետի համար առաջադրվել է եւս մեկ թեկնածու՝ անկուսակցական Հրաչիկ Խաչատրյանը:

Մեղրիի գործող քաղաքապետին 90 քվե չհերիքեց

Henaran.am-ի հավաստի տեղեկություններով, Մեղրիի քաղաքապետ, ՀՀԿ-ական Սերգեյ Հայրապետյանը չի վերընտրվել: 90 քվեի առավելությամբ նրան հաղթել է անկուսակցական Արշավիր Հովհաննիսյանը: Վերջինս 1996թվականից ի վեր առաջադրվում էր, եւ չէր ընտրվում: Նշենք, որ այստեղ եւս մեկ թեկնածու էր առաջադրվել՝ ՀՀԿ-ական, Մեղրիի նախկին քաղաքապետ Միշա Հովհաննիսյանը: Մեր տեղեկություններով, հանրապետականներից շատերը գաղտնի աջակցել էին Արշավիր Հովհաննիսյանին:

Արթիկի քաղաքապետը չի ընտրվել

Henaran.am-ի տեղեկությունենրով, Արթիկի գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Խաչատուր Վարագյանը չի ընտրվել: Այստեղ նրան հաղթել է մեկ այլ հանրապետական Արսեն Աբրահամյանը: Հիշեցնենք, որ վերջինիս սատարում էր ԲՀԿ-ն, մասնավորապես այդ ընտրատարածքից պատգամավոր ընտրված ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանը: Նշենք, որ Արթիկում արձանագրվել են ընտրակաշառքի դեպքեր եւ խախտվել են Ընտրական օրենսգրքի որոշ հոդվածներ:

Գործող գյուղապետերը չեն վերընտրվել

Սյունիքի մարզի Դարբասի գյուղապետ Ռոբերտ Խաչատրյանը, Նորավանի գյուղապետ Լավրենտիկ Առաքելյանը եւ Իշխանասարի գյուղապետ Մարատ Պետրոսյանը չեն վերընտրվել: Նրանք երեքն էլ ՀՀԿ-ական են: Նախնական տեղեկություններով, այդ գյուղերում ընտրվել են անկուսակցականներ համապատասխանաբար Մայիս Միրզոյանը, Արարատ Պետրոսյանն ու Սլավիկ Պապյանը:

Արցախում նոր շարժում է ստեղծվում

2012թ. սեպտեմբերի 9-ին, Արցախի Շուշի քաղաքում տեղի է ունեցել “Սահմանադրական Արցախ” քաղաքացիական շարժման նախաձեռնող խմբի ժողովը: Ժողովում քննարկվել են մի շարք կազմակերպչական հարցեր, մասնավորապես տարածքային կառույցների ստեղծման վերաբերյալ: Նոր քաղաքացիական շարժման նախաձեռնողների թվում են Վիտալի Բալասանյանը` ԼՂՀ ԱԺ պատգամավոր, Մասիս Մայիլյանը` ԼՂՀ արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի նախագահ, Գեղամ Բաղդասարյանը` Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ, […]

Պատռված քվեաթերթիկներ

Սեպետեմբերի 9-ին կայացած Կապանի քաղաքապետի ընտրություններում մեկ թեկնածու կա՝ հանրապետական, Հայփոստի Կապանի մասնաճյուղի տնօրեն Աշոտ Հայրապետյանը: Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ,  շարունակվում է քվեաթերթիկների տեսակավորումը եւ հաշվարկը: Այստեղ մեծ թիվ են կազմում անվավեր քվեաթերթիկները. ընտրողները մի քանի նշում են արել: Միաժամանակ ընտրողներից ոմանք պատռել  են քվեաթերթիկը եւ դրել քվեարկության ծրարի մեջ: Հիշեցնենք, որ գործող քաղաքապետ, դաշնակացկան Արտուր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի