29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ջրծաղիկից մահացած Հայկ Խաչատրյանի գործով դատական նիստը շարունակվում է

2012 թ. նոյեմբերի 5-ին` ժամը 11:00-ին, Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է Հայկ Խաչատրյանի գործով հերթական դատական նիստը:

Նախորդ դատական նիստի ընթացքում գործով մեղադրյալ` հոսպիտալի բժիշկ Մինաս Մկրտչյանը, հայտարարել էր իր պաշտպանից հրաժարվելու եւ նոր պաշտպան ներգրավելու մասին:

Նիստի ընթացքում լուծված չի եղել երկրորդ դատախազի ներգրավման հարցը: Ինչպես նախորդ անգամ, այդ անգամ եւս դատախազ Մանվել Գրիգորյանի կողմից պատշաճ փաստաթուղթ չի ներկայացվել դատարան` դատական նիստին որպես մեղադրող հանդես գալու համար: Դատախազի կողմից դատարան է  ներկայացվել հանձնարարական` լիազորագրի փոխարեն:

Հիշեցնենք, որ Հայկ Խաչատրյանը մահացել է 2011 թ. դեկտեմբերի 30-ին “Նորք” ինֆեկցիոն հիվանդանոցում բուժանձնակազմի անփույթ վերաբերմունքի պատճառով ջրծաղիկ հիվանդությունից:

Մինաս Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ, ՀՀ ՊՆ 14203 զորամասի նյարդաբանական բաժանմունքի պետ, կոչումով փոխգնդապետ, անփույթ վերաբերմունք դրսեւորելով ծառայության նկատմամբ, չի ապահովել անհրաժեշտ բժշկական միջոցառումներ, որի արդյունքում առաջացրել է էական վնաս:

Իսկ Միքայել Միքայելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ, ՀՀ ՊՆ 14203 զորամասի հրամանատար, Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ, կոչումով գնդապետ, անփույթ վերաբերմունք դրսեւորելով ծառայության նկատմամբ, վարակի չտարածման ուղղությամբ չի կազմակերպել անհրաժեշտ կանխարգելման միջոցառումներ, որի արդյունքում առաջացրել է էական վնաս:

Henaran.am-ին տեղեկացնում է ՀՔԱ-ի Վանձորի գրասենյակը

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ