12 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ինչու են հայ կանայք ամուսնանում այլազգիների հետ

Հայ կանանց մոտ նկատվում է էթնոկենտրոնցման խախտումներ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսելով խառնամուսնությունների թեմայից, նման կարծիք է հայտնել հոգեբան Կարինե Նալչաջյանը:

Միեւնույն ժամանակ հոգեբանը նշել է, որ երեւույթը մեծ տարածում չունի: Բանախոսի դիտարկմամբ տնտեսական ճգնաժամը եւսայս կամ այն կերպ ազդեցություն է թողել խառնամուսնությունների վրա, այն իմաստով, որ շատերն իրենց ապագահ հայաստանում չտեսնելով, պարզապես օտարերկրացու հետ ամուսնության միջոցով են փորձում ելք գտնել: Նրա խոսքով, տնտեսական ճգնաժամի ժամանակ հայ տղամարդիկ զանգվածաբար գործազուրկներ դարձան, ինչը նշանակում է, որ  չկատարեցին իրեն վերապահված կարևորագույն ֆունկցիան եւ, փաստորեն հայ կնոջ աչքին թուլացան, որն իր վրա վերցրեց ընտանիքը պահելու հոգսը:

Ինչ վերաբերվում է հայ տղամարդկանց եւ օտարազգի կանանց ամուսնության դեպքերին, հոգեբանի խոսքով, սա նոր երեւույթ չէ:

Ասուլիսի մյուս բանախոսը` Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը պատրանք եւ խաբեություն է համարել սոցիալական պայմաններից ելնելով  օտարազգի տղամարդու հետ ամուսնության մեջ երջանկություն փնտրելը այնպես, ինչպես Եվան գնաց օձի հետեւից:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ