05 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Սկսվել են “կանացի վիագրայի” փորձարկումները

Ավստրալացի գիտնականներն սկսել են կամավորներ հավաքել “կանացի վիագրայի” կլինիկական փորձարկումների համար:  Դա մի պրեպարատ է, որը նախատեսված է կանացի լիբիդոյի ուժեղացման եւ օրգազմ զգալուն նպաստելու համար: Սպասվում է, որ փորձարկումներին կմասնակցի 18-49 տարեկան առնվազն 100 կին` ԱՄՆ-ից, Կանադայից եւ Ավստրալիայից, գրում է “Twirlit.com”-ը:

“Tefina” անունով պրեպարատը մշակվել է Մելբուռնում գտնվող Մոնաշ համալսարանի գիտնականների կողմից: Այն իրենից ռնգային գել է ներկայացնում եւ պարունակում է տեստոստերոն հորմոն, որի բարձր մակարդակ է գրանցվում այն  կանանց մոտ, ովքեր սեքսուալ գրգռվածություն են զգում: 2009-ին ամերիկացի գիտնականները ապացուցել են տեստոստերոնի եւ կանանց` օրգազմի հասնելու կարողության միջեւ: Գիտնականների խոսքով` պրեպարատն սկսում է ազդել մի քանի րոպեից, իսկ նրա օգտագործման ազդեցությունը մի քանի ժամ է տեւում:

Հետազոտության ղեկավարները նշում են, որ կանանց մոտ սեքսուալ ֆունկցիայի խանգարումը լուրջ խնդիր է, որն առկա է կանանց 43 տոկոսի մոտ: Օրգազմ չզգալու պատճառները կարող են լինել ինչպես ֆիզիոլոգիական, այնպես էլ հոգեբանական:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ