29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ճկույթը կտրել ցանկացող կալանավորի մայրը բաց նամակով դիմել է Հայաստանի նախագահին

Արթուր Խաչատրյան

Օրեր առաջ Henaran.am-ը անդրադարձել էր “Նուբարաշեն” քրեակատարողական հաստատությունում  մի քանի դատապարտյալների եւ կալանավորների հացադուլին: Կալանավոր Արթուր Խաչատրյանը նամակ էր ուղարկել Henaran.am-ի խմբագրություն` նշելով, որ ինքը կկտրի իր ճկույթը, եթե ճիշտ որոշում չկայացվի: Արթուր Խաչատրյանը (մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 132հ. 1-ին (մարդու թրաֆիքինգը) եւ 182հ. 1-ին մասի (շորթում) հատկանիշներով):

Ըստ նրա հարազատների, Արթուրը պարտքով փող է տվել Գայանե Սարիբեկյանին, որպեսզի վերջին մեկնի Թուրքիա` աշխատելու: Սարիբեկյանի վերադառնալուց հետո պարտատերը պահանջել է իր գումարը: Պայմանավորված ժամին հանդիպում են, եւ ձերբակալվում է Արթուր Խաչատրյանը: Սարիբեկյանը իր ցուցմունքներում նշել է, որ Արթուրն է նրան ուղարկել Թուրքիա` մարմնավաճառությամբ զբաղվելու համար:

Խաչատրյանի մայրը բաց նամակով դիմել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին: Նամակը ներկայացնում ենք առանց խմբագրման:

“Մեծարգո պարոն Նախագահ.
Ես թոշակառու ծեր կին եմ եւ իմ միակ կերակրողն ու խնամողը հանդիսանում է իմ որդին` Արթուր Խաչատրյանը:

Սակայն 2012թ. ապրիլի 28-ից ոստիկանության կողմից իմ որդին ձերբակալվել է եւ մինչեւ օրս անօրիանական ձեւով պահվում է կալանքի տակ` իրականում չկատարելով որեւէ հանցանք:
Ամբողջ խնդիրն այն է, որ ոստիկանության աշխատակիցները հավատալով մարմնավաճառ կնոջ` Գայանե Սարիբեկյանի զրպարտություններին, առանց ստուգելու նրա ասածները, միանգամից ձերբակալել են իմ որդուն: Այդ օրվանից անցել է 7 ամիս եւ իրենք էլ հասկանալով, որ իմ որդին անմեղ է, սակայն քանի որ կալանավորել են, փորձում են իմ անմեղ որդու դեմ շինծու ապացույցներ հորինել, որպեսզի նրան ամեն գնով դատապարտեն եւ արդարացնեն ոստիկանների ձերբակալումը:

Մի՞ թե կարելի է ծեր ու թոշակառու կնոջը եւ նորածին երեխային կտրել կերակրող ձեռքից ու հանձնել բախտի քմահաճույքին, հանուն ինչի: Ո՞ւմ է դա պետք…

Ես վստահ եմ, որ իմ որդին որեւէ հանցանք չի գործել, Գայանե Սարիբեկյանի հետ մտերմություն է արել եւ միայն նրան օգնել է:
Որքանով տեղյակ եմ իմ որդու վերաբերյալ գործի մանրամասներից, իմ որդին ընդամենը իր պարտքն է պահանջել Գայանե Սարիբեկյանից եւ որեւէ սպառնալիք չի եղել:

Պարոն Նախագահ, հեռուստատեսությամբ դիտելով Ձեր եւ պարոն Վլադիմիր Գասպարյանի ելույթները` ես մեծ հավատով եմ լցված, որ մեր ոստիկանները սկսել են օրինական աշխատել եւ որեւէ անմեղ մարդ, չգործած հանցանքի համար, անօրինական չի կալանավորվի, սակայն իմ որդու նկատմամբ իրականացվում է հակառակը:

Մեծարգո պարոն Նախագահ, իմ հույսը կապելով Ձեզ հետ, թախանձագին խնդրում եմ հանձնարարեք ոստիկանությանը եւ դատախազությանը, որպեսզի կատարեն գործի օրինական քննություն եւ եթե իմ որդին չի կատարել այդ արարքը, ապա նրան բաց թողնեն, ոչ թե շարունակեն կալանքի տակ պահեն եւ 7 ամիս գործը քննելուց հետո դատարանում հայտնվում է, որ նոր միայն ցանկանում են կատարել լրացուցիչ քննչական գործողություններ` իմ որդուն ավելի ծանր մեղադրանքներով մեղադրելու եւ այն հիմնավորելու համար:

Մի ՞թե կարելի է նման կերպ վարվել, երբ 7 ամիս գործը քննելուց հետո դեռ ապացույցներ չկան, ապա նորից կալանքի տակ պահել, որպեսզի ապացույցներ ձեռք բերվեն, իսկ այդ ընթացքում մեր ընտանիքը զրկված է կերակրող ձեռքից եւ ես, իմ հարսը եւ իմ նորածին թոռնիկը մի կերպ գոյատեւում ենք ազգականների ու բարեկամների օգնությամբ, որոնք երկար չեն կարող շարունակվել:

Ներկայումս մեր ընտանիքը գտնվում է նյութական ծանր եւ քաոսային վիճակում եւ եթե իմ որդուն շարունակեն պահել կալանքի տակ, ապա իմ կյանքը վտանգված է իսկ հարսիս ու թոռնիկիս վաղվա օրը անորոշ ու ցավալի:

Մի՞ թե գործը քննող մարմինները չեն տեսնում մեր ծանր կացությունը եւ ցանկություն չի առաջանում իմ որդու վերաբերյալ քրեական գործին տալ օրինական լուծում, այլ ոչ թե կամայականորեն պահել կալանքի տակ եւ ցանկանան դեռ ծանրացնել:

Դեռեւս 7 ամիս առաջ հույս էինք փայփայում, որ մեր ոստիկանությունը շատ արդար է սկսել աշխատել եւ վստահ էինք, որ մեկ-երկու ամսում կպարզեն իրականությունը եւ իմ որդուն ազատ կարձակեն, սակայն գնալով հասկանում եմ, որ այդքան էլ այդպես չէ:

Այնուամենայնիվ, հույսս չեմ կորցնում եւ որպես վերջին հույս դիմում եմ Ձեզ մեծարգո պարոն Նախագահ: Որպես մայր, որպես հայ կին խնդրում եմ Ձեզ հանձնարարեք գործը քննող մարմիններին, որպեսզի իմ որդու վերաբերյալ իրականացվի ոչ թե շինծու եւ հորինված քրեական հետապնդում, ոչ թե մեղադրեն ենթադրությունների վրա, այլ նրա գործին ցուցաբերվի օրինական եւ մարդասիրական մոտեցում:
Տեղեկացնեմ, որ գործը ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ավագ քննիչ Մեսրոպ Մանասյանի վարույթում է:

Մաղթում եմ Ձեզ մեծ հաջողություններ եւ մեծ հույսով սպասում եմ Ձեր արդար գործին…

Լիզա Շաքարյան

Երեւան, Նոր Նորքի 4-րդ զանգված,
Գյուլիքեխվյան նրբանցք,  3-րդ շենք,  բն.36”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ