17 Հունվարի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀԿ-ն արձագանքեց վարչապետի փոփոխության մասին լուրերին /վիդեո/

ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ քննարկվել են ՏԻՄ ընտրություններին վերաբերող հարցեր, ինչպես նաեւ ներկուսակացկան, ներքաղաքական խնդիրներ: Մանրամանսերը` տեսանյութում:

Մեղրիի քաղաքապետին ոչ ոք չի կարող ստիպել կուսակցական դառնալ

Henaran.am-ի խմբագրությունը նամակ է ստացել ընթերցողից, թե անկուսակցական, Մեղրիի նորընտիր քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանը դիմում է գրել ՀՀԿ շարքերն ընդունվելու համար: Փորձեցինք նրանից ճշտել, թե արդյո՞ք կուսակցական է դառնալու: Բնականաբար, նախ  նրան շնորհավորեցինք քաղաքապետ ընտրվելու առիթով: “Շնորհակալ եմ, բայց էդպիսի ընտրություններ չպետք է լինեն: Ես եկել եմ, որ կուտակված  հարցերը  լուծեմ”,-ասաց նա: Արշավիր Հովհաննիսյանի խոսքով, ոչ […]

Մարզերում դեռեւս ամաչում են դիմել սեքսոպատոլոգին

       ՛՛Հայաստանում գնալով ավելի են շատանում դեպքերը, երբ սեքսոպատալոգին դիմում է զույգը, այս դեպքում ավելի էֆֆեկտիվ է լինում բուժումը՛՛, -այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց բժիշկ-սեքսոպատոլոգ Արսեն Գրիգորյանը:  Ավելի շատ դիմում են սեռավարակ տղամարդիկ, նրանց թիվը 5-10%-ով ավելի է բժշկին դիմող սեռավարակ կանանցից: Ժողովուրդն ավելի զգոն է դարձել, որին նպաստել են սիստեմատիկ […]

Ի՞նչու են մազածածկ հայաստանցի աղջիկները

Արտադրական թափոնների ունեցած ազդեցության հետեւանքով այսօր ոչ միայն մարդկանց, այլեւ կենդանիների վերարտադրողականությունն է խախտվել: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ խոսեց  կենսաբանական գիտությունների թեկնածու, բուսաբույժ, ժողովրդական բժշկության մի շարք գրքերի հեղինակ Աշոտ Աշոտյանը:  Շրջակա միջավայրի աղտոտվածությունը բերում է նաեւ այլ ոչ ցանկալի երեւույթների: Օրինակ` վերջին 20 տարիներին 70 տոկոսով աճել է քաղցկեղով տառապող մարդկանց թիվը, հատկապես […]

ՏՄՊՊՀ-ն նյութեր կհրապարակի խանութների զեղչային քաղաքականության մասին

Սեպտեմբերի 14-ին, ժամը 12-ին տեղի կունենա Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստ, որի ընթացքում կհրապարակվեն մի քանի վարույթների արդյունքները: Մասնավորապես, ՏՄՊՊՀ-ը սպառողների բողոքների հիման վրա, ուսումնասիրել է խանութների կողմից լայնորեն կիրառվող զեղչային քաղաքականությունը: Ըստ բացահայտումների, զեղչերի մասին հայտարարությունները հաճախ չեն համապատասխանում իրականությանը: ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրել է նաև գովազդային շուկան: Հեռարձակվող որոշ գովազդներում առկա են անբարեխիղճ մրցակցության […]

Տատիկից է առաջին անգամ լսել Հայոց ցեղասպանության մասին /վիդեո/

՛՛Սիվիլիթաս՛՛ հիմնադրամն այսօր կազմակերպել էր հանդիպում Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբան, մարդու իրավունքների պաշտպանության ակտիվիստ, գրող Ֆեթիե Չեթինի եւ դերասանուհի Արսինե Խանջյանի հետ: Նախ, իրավաբան Չեթինն սկսեց պատմել իր պատմությունը: Նա հիշեց, որ մինչեւ իր տատիկն իրեն չպատմեց, թե ինչ են արել թուրքերը 1915թ-ին, ինքը ոչինչ չգիտեր այդ մասին: Իրեն դպրոցում ամբողջովին այլ պատմություն էին ուսուցանել: […]

Հանրայինն օգտվել է խմբագրական ազատությունից. Հ1-ի պատասխանը

Հանրային հեռուստառադիոընկերության պարզաբանում է տարածել` կապված “Հայկական ժամանակ” օրաթերթում լույս տեսած “Հ1″-ը գրաքննում է ԱԺ հայտարարությունները և հարց ու պատասխանը” հոդվածի վերաբերյալ: “Հայկական ժամանակ” օրաթերթի 2012 թվականի սեպտեմբերի 13-ի համարում լույս տեսած “Հ1”-ը գրաքննում է ԱԺ հայտարարությունները և հարց ու պատասխանը» հոդվածի վերաբերյալ հայտում ենք հետևյալը. “Ազգային ժողովի կանոնակարգ” ՀՀ օրենքի 35 հոդվածի 3-րդ և […]

Հետո սերունդներն են մեղադրելու, որ քաջություն չունեցանք

“Ամենահեշտ բանը քննադատությունն է, այ երբ հարցնում ենք, թե դու ինչպես եք պատրաստվում դա անել, այստեղ խնդիրներ են առաջանում”,-, Henaran.am-ին ասել է  ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարդան Արամյանը` պատասխանելով մեր այն հարցին, թե ինչու այսօր խորհրդարանում կառավարության ներկայացրած Կենսաթոշակային համակարգի բարեփոխումների փաթեթում փոփոխությունների նախագիծն այսքան քննադատվեց: “Ռեֆորմ անելը հեշտ բան չէ: Ռեֆորմի համար երկու բան է […]

Հայաստանի էքս-նախագահի պատասխանը Ադրբեջանի նախագահին

Հայաստանի նախկին նախագահ  Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն այսօր տարածել է հայտարարություն, որում անդրադառնում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նախօրեի հայտարարությանը: “Սեպտեմբերի 12-ին լրատվական գործակալությունները հաղորդագրություններ տարածեցին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների` Գաբալա քաղաքում նախօրեին կայացած հանդիպման մասին: Տեղեկատվության համաձայն, այդ հանդիպման ընթացքում Ալիեւը հայտարարել է, թե 2001 թվականին Հայաստանի նախագահն իբր ներում է […]

Իրանցիներն ԱՄՆ-ի դեմ բողոքում են Շվեյցարիայի դեսպանատան մոտ

Թեհրանի շուրջ 500 բնակիչներ բողոքի ցույցի են դուրս եկել ԱՄՆ-ում լույս տեսած “Իսլամի անմեղությունը” ֆիլմի  դեմ, որը մուսուլմաններին եւ նրանց սրբություններն անպարկեշտ ձեւով է ներկայացնում, գրում է “Tages Anzieger”-ը: 30 տարի դիվանագիտական հարաբերություններ չունենալու պատճառով ԱՄՆ դեսպանատուն Թեհրանում չկա, այդ պատճառով էլ ցուցարարները հավաքվել են շվեյցարական դեսպանատան առջեւ, որտեղ աշխատում են  ԱՄՆ-ի շահերը ներկայացնող աշխատակիցները: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի