Հայ կոմունիստները նշում են հեղափոխության 95-րդ տարեդարձը /ֆոտո, վիդեո/
Այսօր` նոյեմբերի 7-ին, ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում ևս նշվում է Հոկտեմբերյան Սոցիալիստական Հեղափոխության 95-րդ տարեդարձը, որն իրագործեց Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական (բոլշևիկյան) կուսակցությունը Վլադիմիր Լենինի գլխավորությամբ Պետրոգրադում, հոկտեմբերի 25-ին (նոյեմբերի 7)։
Օրվա առթիվ Հայաստանի կոմունիստական կուսակցության և ՀԱՄԿԿ-ի ներկայացուցիչները, մոտ 30 հոգի, այցելեցին կումունիստներ Ալեքսանդր Մյասնիկյանի, Ստեփան Շահումյանի և այլոց արձաններին ու ծաղիկներ դրեցին այնտեղ: Հայ կոմունիստները բավականին ուրախ էին: Henaran.am-ի հետ զրույցում նրանք ասացին, որ հավատում են, թե Հայաստանում մի օր կվերականգնվեն սոցիալիստական կարգերը, և կոմունիստները կրկին իշխանության կգան: ՀԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանի խոսքով` իրենք կրկին իշխանության կգան 2017 թվականին, քանի որ հայ ժողովուրդը այլևս չի կարող ապրել նման սոցիալական պայմաններում: ՀԱՄԿԿ նախագահ Վազդեն Սաֆարյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ այդ կարգերը կրկին կվերականգնվեն, երբ ժողովուրդը վերստին ցանկանա ապրել արժանապատիվ կյանքով: