29 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հրատապ. Վթարի է ենթարկվել 43 համարի երթուղայինը. կան տուժածներ/ֆոտո/

Րոպեներ առաջ Երևանում վթարի է ենթարկվել 43 համարի  երթուղուն պատկանող ‘Գազել’ մակնիշի 04 41 Տ համարանիշի ավտոմեքենան: Սարալանջի ճանապարհից դեպի Տերյան փողոց ընթանալիս Ագրարային համալսարանի շենքի մոտ մեքենան կողաշրջվել է: Ինչպես դեպքի վայրից հաղորդում է Henaran.am-ի թղթակիցը, գազելը բախվել է ‘Պեժո’ մակնիշի 33 AR 340 համարանիշի մեքենային ու կողաշրջվել: Կան տուժածներ: 4 ուղևորի մարմնական վնասվածքներով տեղափոխել են […]

Պետք չէ կաղապարված մոտեցում դրսեւորել. Աշոտյանը` Նաիրա Զոհրաբյանին

“Անունը չեմ տալիս, որ արձագանքման իրավունք չունենա”,-քիչ առաջ խորհրդարանում “Հանրակրթության մասին” ՀՀ օրենքում  փոփոխություններ կատարելու մասին փաթեթի քննարկման ժամանակ իր ամփոփիչ ելույթում պատասխանելով ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հնչեցրած հարցին` հայտարարեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ապա անցավ բուն պատասխանին: Նաիրա Զոհրաբյանը, մասնավորապես, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ […]

“Ժառանգությունը” իրավունք չունի Քոքոբելյանից պահանջել. նախկին ժառանգական

‘Այս ամբողջ քաղաքական պատմության մեջ ինձ ամենից շատ վրդովեցրել է մի բան, որ ամենակարևոր հանգամանքի մասին չեն խոսում: Ամենակարևորն այն է, որ մանդատն ստացել է Րաֆֆի Հովհաննիսյանը, սակայն պատգամավոր է դարձել Թևան Պողոսյանը: Այդ մանդատը որևէ մեկին չի պատկանում, այն հասարակությանն է: Նա ում տվել է, նա էլ պետք է լինի պատգամավոր, մանդատը փոխանցման ենթակա […]

Եթե այդքան մտահոգ եք, մի լավ բան էլ դուք կգրեք. Աշոտյանը` Փաշինյանին

“Եթե այդքան մտահոգ եք, մի լավ բան էլ դուք կգրեք”,-այսօր խորհրդարանում դիմելով ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանին, “Հանրակրթության մասին” օրենքում փոփոխություններ կատարելու մասին փաթեթի քննարկմանը  ասաց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը եւ հավելեց, որ ուսումնասիրել է նաեւ ՀԱԿ-ի ծրագիրը: Նիկոլ Փաշինյանը կրկին ԱԺ ամբիոնից հիշեցրեց բոլոր առաջին դասարանցիներին համակարգիչներով ապահովելու կառավարության խոստումը, որը նրա […]

Վերջին տարիներին Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ ձեւավորվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն. Հովիկ Աբրահամյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հոկտեմբերի 23-ին ընդունեց շվեյցարացի գործարարների պատվիրակությանը: Ողջունելով հյուրերի այցը խորհրդարան՝ Հովիկ Աբրահամյանը գոհունակություն հայտնեց գործարարների՝ Հայաստան կատարած այցի առնչությամբ: ԱԺ նախագահի խոսքով՝ վերջին տարիներին Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ ձեւավորվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, գրանցվել հարաբերությունների աննախադեպ զարգացում: Անդրադառնալով վերջին շրջանում երկկողմ հարաբերությունների նկատելի աշխուժացմանը՝ Հովիկ Աբրահամյանը կարեւորեց հատկապես […]

Մեքենան բախվել է ծառին. վարորդը հիվանդանոցում մահացել է

Հոկտեմբերի 22-ին, ժամը 16.00-ին, Երևան-Գյումրի ճանապարհի 112-րդ կմ-ին  ‘ԳԱԶ-24’  մակնիշի ավտոմեքենա է բախվել  ճամփեզրի ծառին, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Նույն օրը, ժամը 18.00-ին, վարորդը`  1959 թ. ծնված Հարություն  Տոներյանը, հիվանդանոցում մահացել է: Կատարվում է քննություն:

Նոր մանրամասներ Գյումրու քաղաքապետարանի ‘Չայկայից’

Ինչպես նախկինում տեղեկացրել էինք` հոկտեմբերի 19-ին, ժամը 17.35-ին,  ոստիկանության Գյումրիի բաժնում Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալից գրություն է ստացվել, որ  համայնքին պատկանող ‘ԳԱԶ-13’ ավտոմեքենան, որը գտնվել է Կարեն Դեմիրճյանի փողոցի թիվ 9 հասցեում, նախկին ‘Բնակտնտեսություն’ ընկերության ավտոտնակում, հոկտեմբերի 19-ին, ժամը 09.10-ին, Գյումրիի քաղաքապետարանի կողմից կնքվել  և ի պահ է հանձնվել  նշված ընկերության  պահակին մինչև հետագա տնօրինման […]

Մեկնարկում է ‘Popok’ գովազդի միջազգային փառատոնը

Այս տարի Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ է անցկացվելու Հայաստանի գովազդային հանրության նախաձեռնած ‘Popok’ զովազդի միջազգային փառատոնը: 15 պետությունների հեղինակավոր ընկերություններ հոկտեմբերի 25-ից 27-ը մրցելու են 6 հիմնական անվանակարգերում, որոնց այս տարի ավելացվել է նաև ‘Գիրք’ անվանակարգը՝ 2012 թ. Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ. կազմակերպիչները հատկանշում են, որ մինչ օրս ոչ մի գովազդային փառատոնում նման անվանակարգ […]

Մտածենք` ինչպես անենք, որ Չարենցին կարդան…

‘Մենք պետք է մտածենք, թե ինչպես անենք, որ Չարենցին կարդան, ոչ թե ամեն պատահական մարդ գա, ձեռքը գցի ու նկարվի Չարենցի հետ՝ չիմանալով նույնիսկ, թե ով է նա’,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ճարտարապետ, Երևանի ավագանու անդամ Լևոն Իգիթյանը` խոսելով ‘Մեր մեծերը մեր կողքին’ ծրագրի մասին: Իգիթյանը չի ընդունում այն, թե ինչպիսի վայրենություն է դրսևորվում մայրաքաղաքում […]

Չեմ վախենում ասել, որ սա հեղափոխական նախագիծ է. Արմեն Աշոտյան

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօր խորհրդարանին  ներկայացրեց  “Հանրակրթության մասին” օրենքում փոփոխությունների փաթեթը եւ հայտարարեց, որ փոփոխությունների ընդունմամբ, Հայաստանի կրթության համակարգում բոլորովին նոր էջ է բացվելու: “Չեմ վախենում ասել, որ սա հեղափոխական նախագիծ է”,-ԱԺ ամբիոնից հայտարարեց Արմեն Աշոտյանը: Նախարարի խոսքով, օրենսդրական փոփոխությունների արդյունքում կունենանք երեխայի անհատական տարբերություններից ու ֆիզիկական, առողջական ու մտավոր խնդիրներից անկախ կրթության իրավունքի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված