17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Քաղաքապետը գրազ է եկել “Twitter”-ի օգտատերերի հետ

Ամերիկյան Նյուարք քաղաքի քաղաքապետ Կորի Բուկերը գրազ է եկել “Twitter”-ի օգտատերերի հետ` դպրոցներում սննդի  պետական ֆինանսավորման անհրաժեշտությունն ապացուցելու նպատակով, գրում է “Politico”-ն: Ըստ գրազի պայմանների` 2 կողմն էլ պետք է  մեկ շաբաթ շարունակ ապրեն սննդամթերքի կտրոններով:

Բուկերը նշում է, որ “կրթությունը, որն ստանում են աղքատ ընտանիքների երեխաները, բոլորին է հարստացնում”: Քաղաքապետի խոսքով` “պետությունը մշտապես մեծ գումարներ է վատնում ոստիկանության, բանտերի եւ նմանատիպ բաների վրա, այն դեպքում, երբ ներդրումները դպրոցում եւ սննդի ոլորտում հնարավորություն կտա գումարներ տնտեսել եւ նոր հարստություններ ստեղծել”:

Քաղաքապետի հակառակորդըն  իր հերթին հայտարարել է, որ “բոլորն են հարստանում, երբ քաղաքացիների մեծ մասը ինքնաբավ է եւ կախված չէ կառավարությունից”:  Նրա կարծիքով` սնունդ ապահովելը կառավարության պարտականությունը չէ: Նա նաեւ տարակուսանք է հայտնել, որ շատ ընտանիքներ ներկայումս չեն կարողանում վճարել դպրոցական նախաճաշի համար եւ հայտարարել է, թե աղքատ ընտանիքների համար բավական են նաեւ սննդամթերքի կտրոնները:

Ի պատասխան Բուկերն առաջարկել է իրենց երկուսին էլ մեկ շաբաթ կամ մեկ ամիս փորձել իրենց ընտանիքներին կերակրել սննդամթերքի կտրոններով: “TwitWit”-ը համաձայնել է:

Նյուարքի քաղաքապետն ավելի վաղ հայտնի էր դարձել իր հերոսությամբ, երբ 2012-ի ապրիլին այրվող տնից փրկել էր մի կնոջ:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ