14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Ես որևէ մեկի հավատաքննիչը չէի. Հովհաննիսյանը` ‘Ազատ դեմոկրատների’ մասին

‘Ժառանգության’ նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր ճեպազրույցում ասաց, որ ինքը սխալ չի համարում խորհրդարանական ընտրություններին ‘Ազատ դեմոկրատներ’ կուսակցության հետ միասնական ցուցակով հանդես գալու որոշումը: ‘Կային հրաշալի թեկնածուներ և երիատասարդներ 2 կուսակցություններից էլ և հասարակական սեկտորի հատվածից: Ես որևէ մեկի հավատաքննիչը չէի, ոչ էլ որևէ մեկի դատավորը: Ես ուզում էի ստեղծել քաղաքական այլընտրանք, սխալ չէր: Սխալ էր մի մարդու վարքը’,-ասաց Հովհաննիսյանը:

Ինչ տվեց այդ համագործակցությունը հայ հասարակությանը, չէ որ ‘Ժառանգությունն’ ու ‘Ազատ դեմոկրատները’ խոստանում էին ‘սարեր շարժել’ հարցին, Հովհաննիսյանը պատասխանեց, որ այս համագործակցությունը թեև չերկարեց, բայց ստեղծեց ձգտում, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ ու քաղաքացի պետք է ձգտի իր երկրի խնդիրների լուծման ճանապարհները փնտրել իր կուսակցության պատկանելիությունից դուրս: ‘Այս անգամ չստացվեց,  հաջորդիվ կլինի’,-նկատեց ‘Ժառանգության’ ղեկավարը:

Ինչ վերաբերում է ‘Ազատ դեմոկրատներ’ կուսակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի ցանկությանը` դուրս չգալ միջազգային պատվիրակություններից և հանձնաժողովներից, Հովհաննիսյանն ասաց, որ դա ոչ թե ինքը պետք է որոշի, այլ ‘Ժառանգության’ խմբակցությունը:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ