13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Հետաքրքիր տեղեկություն լողի գնացող երեխաների մասին

Ավստրալացի գիտնականները համոզված են, որ լողը դրական ազդեցություն է ունենում երեխաների մտավոր ունակությունների վրա: Հետազոտությանը մասնացել են շուրջ 200 երեխաներ Ավստրալիայից, Նոր Զելանդիայից եւ ԱՄՆ-ից:

Ստացված արդյունքները վկայում են այն մասին, որ այն երեխաները, որոնք լողալ են սովորում կյանքի առաջին տարիներին, ավելի հեշտ եւ շուտ են ընկալում նորույթները: Նրանք իրենց հասակակիցներից տարբերվում են զարգացած խոսքով, մաթեմատիկական ունակություններով, ինչպես նաեւ նկարելու եւ ներկելու ձիրքով: Հետազոտողները պնդում են, որ դա կօգնի երեխաներին մանկապարտեզից դպրոց տեղափոխվելու համար:

Ընդ որում նշվում է, որ ունակությունները կախված չեն երեխաների սեռային պատկանելիությունից եւ նրանց ընտանիքների սոցիալ-տնտեսական մակարադակից:  Մասնագետները նաեւ հիշեցրել են լողի պարապմունքների ժամանակ անվտանգություն ապահովելու մասին:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ