17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Տեր-Պետրոսյանը չի սատարի Ծառուկյանին. Արման Մելիքյան

“Դժվար թե Լևոն Տեր-Պետրոսյանը սատարի Գագիկ Ծառուկյանին, և հարցը անձերի մեջ չէ: Պարզապես կա անհամատեղելիություն սկզբունքների մեջ’,-այսօր ‘Հենարան’ ակումբում ասաց ԼՂՀ նախկին արտգործ նախարար Արման Մելիքյանը: Վերջինիս կարծիքով` եթե ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի կողմից տարվող քաղաքական  կոնսուլտացիաների հետևանքով ծնվի  միասնական թեկնածու, ապա նա չի կարող  հաղթել, քանի որ քաղաքական ուժերը կաթվածահար վիճակում են: Այդ ուժերից յուրաքանչյուրն, ըստ նախկին նախարարի, ցանկանում է իշխանությունից մասնաբաժին ունենալ:

ԲՀԿ-ի մյուս առաջարկի` 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու մասին խոսելը ևս ժամանակ շահելու մի միջոց է` Մելիքյանի համոզմամբ: ‘Ներկայումս Հայաստանում գնում է կուսակցությունների խոշորացման գործընթաց, որ ուղեկցվում է նաև կուսակցական օլիգարխիայի ձևավորմամբ’,-նկատեց նա` հավելելով, որ  համամասնական ընտրակարգի անցնելու դեպքում կստեղծվի  կուսակցական օլիգարխիա:

Մելիքյանն անդրադարձավ նաև նախագահական ընտրությունների հավանական թեկնածուներին` նշելով սակայն, որ ինքը որևէ նորություն չի տեսնում և նորության չի էլ սպասում: Ինչ վերաբերում է իր առաջադրմանը, ապա նման որոշում դեռ չկա, սակայն ‘ոչինչ չի բացառվում’,-եզրափակեց Արման Մելիքյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ