30 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կապանը կղեկավարի հանրապետական քաղաքապետ

Նախնական տեղեկություններով Կապանի քաղաքապետի ընտրությունները կայացել են: Առաջադրված միակ թեկնածու՝ հանրապետական, Հայփոստի Կապանի մասնաճյուղի տնօրեն Աշոտ Հայրապետյանի օգտին քվեարկել է 10 000ընտրող, դեմ են քվեարկել 7500, իսկ 1000 քվեաթերթիկ համարվել է անվավեր: Հիշեցնենք, Կապանի գործող քաղաքապետ, ՀՅԴ անդամ Արտուր Աթայանը հրաժարվել էր պայքարից:

Սիսիանում ԲՀԿ-ն հաղթում է ՀՅԴ-ի թեկնածուին

Սիսիանում այս պահի դրությամբ դեռ չեն ավարտել քվեաթերթիկների տեսակավորումը; Նախնական արդյունքներով, ինչպես փոխանցում են Henaran.am-ի աղբյուրները, հաղթում է գործող քաղաքապետ, ԲՀԿ անդամ Աղասի Հակոբջանյանը: Նրա հիմնական մրցակիցը՝ ՀՅԴ անդամ Տիգրան Պողոսյանը հետ է մնում 200 ձայնով: Այս պահին երկու ընտրատեղամաս դեռ չի ավարտել հաշվարկը: Սիսիանի քաղաքապետի համար առաջադրվել է եւս մեկ թեկնածու՝ անկուսակցական Հրաչիկ Խաչատրյանը:

Մեղրիի գործող քաղաքապետին 90 քվե չհերիքեց

Henaran.am-ի հավաստի տեղեկություններով, Մեղրիի քաղաքապետ, ՀՀԿ-ական Սերգեյ Հայրապետյանը չի վերընտրվել: 90 քվեի առավելությամբ նրան հաղթել է անկուսակցական Արշավիր Հովհաննիսյանը: Վերջինս 1996թվականից ի վեր առաջադրվում էր, եւ չէր ընտրվում: Նշենք, որ այստեղ եւս մեկ թեկնածու էր առաջադրվել՝ ՀՀԿ-ական, Մեղրիի նախկին քաղաքապետ Միշա Հովհաննիսյանը: Մեր տեղեկություններով, հանրապետականներից շատերը գաղտնի աջակցել էին Արշավիր Հովհաննիսյանին:

Արթիկի քաղաքապետը չի ընտրվել

Henaran.am-ի տեղեկությունենրով, Արթիկի գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Խաչատուր Վարագյանը չի ընտրվել: Այստեղ նրան հաղթել է մեկ այլ հանրապետական Արսեն Աբրահամյանը: Հիշեցնենք, որ վերջինիս սատարում էր ԲՀԿ-ն, մասնավորապես այդ ընտրատարածքից պատգամավոր ընտրված ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանը: Նշենք, որ Արթիկում արձանագրվել են ընտրակաշառքի դեպքեր եւ խախտվել են Ընտրական օրենսգրքի որոշ հոդվածներ:

Գործող գյուղապետերը չեն վերընտրվել

Սյունիքի մարզի Դարբասի գյուղապետ Ռոբերտ Խաչատրյանը, Նորավանի գյուղապետ Լավրենտիկ Առաքելյանը եւ Իշխանասարի գյուղապետ Մարատ Պետրոսյանը չեն վերընտրվել: Նրանք երեքն էլ ՀՀԿ-ական են: Նախնական տեղեկություններով, այդ գյուղերում ընտրվել են անկուսակցականներ համապատասխանաբար Մայիս Միրզոյանը, Արարատ Պետրոսյանն ու Սլավիկ Պապյանը:

Արցախում նոր շարժում է ստեղծվում

2012թ. սեպտեմբերի 9-ին, Արցախի Շուշի քաղաքում տեղի է ունեցել “Սահմանադրական Արցախ” քաղաքացիական շարժման նախաձեռնող խմբի ժողովը: Ժողովում քննարկվել են մի շարք կազմակերպչական հարցեր, մասնավորապես տարածքային կառույցների ստեղծման վերաբերյալ: Նոր քաղաքացիական շարժման նախաձեռնողների թվում են Վիտալի Բալասանյանը` ԼՂՀ ԱԺ պատգամավոր, Մասիս Մայիլյանը` ԼՂՀ արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի նախագահ, Գեղամ Բաղդասարյանը` Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ, […]

Պատռված քվեաթերթիկներ

Սեպետեմբերի 9-ին կայացած Կապանի քաղաքապետի ընտրություններում մեկ թեկնածու կա՝ հանրապետական, Հայփոստի Կապանի մասնաճյուղի տնօրեն Աշոտ Հայրապետյանը: Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ,  շարունակվում է քվեաթերթիկների տեսակավորումը եւ հաշվարկը: Այստեղ մեծ թիվ են կազմում անվավեր քվեաթերթիկները. ընտրողները մի քանի նշում են արել: Միաժամանակ ընտրողներից ոմանք պատռել  են քվեաթերթիկը եւ դրել քվեարկության ծրարի մեջ: Հիշեցնենք, որ գործող քաղաքապետ, դաշնակացկան Արտուր […]

Տղամարդու դիակ մանկապարտեզի մոտ

Սեպտեմբերի 9-ին, ժամը 18.55-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ջանֆիդա գյուղի մանկապարտեզի մոտ տղամարդու դիակ կա: Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ նույն գյուղի բնակիչ, 1997 թ. ծնված Ս. Ա.-ն ժամը 18.30-ի սահմաններում նշված վայրում գտած հուշանվերի նմանվող մեկլիցքանի ատրճանակից անզգուշաբար կրակել է 1927 թ. ծնված Հմայակ Պետրոսյանի ուղղությամբ, […]

Ոստիկանությունն արձագանքել է Henaran.am-ի հրապարակմանը

Հայաստանի ոստիկանությունը արձագանքել է Henaran.am-ի “Անունը չկար ընտրացուցակում” հրապարակմանը: “Ըստ «Henaran.am» ինտերնետային կայքէջի “Անունը չկար ընտրացուցակում” հրապարակման` Վանաձոր քաղաքի բնակիչ Գուրգեն Մաթեւոսյանը չի կարողացել գտնել իր անունը 30/38 ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում, եւ քաղաքացու անունը ընտրողների ցուցակում չլինելու փաստը հաստատել է նաեւ ընտրական տեղամասի նախագահ Անահիտ Խանզադյանը: Ոստիկանության կողմից իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 1936 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի