18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ԲՀԿ-ն գիտի, որ պարտվելու է

ԲՀԿ-ը չի ցանկանում պարտվել նախագահական ընտրություններում, սակայն գիտի, որ պարտվելու է, և իշխանությունն է վերարտադրվելու: Սա է պատճառը, որ ԲՀԿ-ը դեռևս չի հայտարարում իր դիրքորոշման մասին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՛՛Նոր ժամանակներ՛՛ կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:

՛՛Եթե ԲՀԿ-ը պարտվի, ապա խոսակցություններ կգնան, որ նա իշխանության հետ է: Սակայն շատ դժվար է ԲՀԿ-ին պատկերացնել Ազատության հրապարակում, հեղափոխական կարգավիճակում, ՛՛Սերժ հեռացիր՛՛  կոչերով՛՛,-նկատեց Կարապետյանը:

Մեկնաբանելով երեկ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի Ֆեյսբուքում արած գրառումը, համաձայն որի` ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն առաջարկում է նրա թեկնածությունը, իսկ կուսակցությունը՝ Ծառուկյանինը, Կարապետյանն ասաց.

՛՛Վարդան Օսկանյանի շուրջ չգիտեմ կկոնսոլիդացվի թե ոչ, Օսկանյանը գրել է՝ Ծառուկյանն առաջադրել է ինձ, կուսակցությունը՝ Գագիկ Ծառուկյանին: Սա է իմ պատասխանը՛՛:

ՆԺԿ առաջնորդը հայտնեց նաև, որ իր կուսակցությանը հետաքրքիր չէ ԲՀԿ-ի առաջարկած օրակարգը, քանի որ այդ օրակարգի տրամաբանությունն էլ պարզ չէ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ