17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Րաֆֆի Հովհաննիսյանը մեկնում է Բաքու / վիդեո/

՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր մեկնում է Բաքու, որտեղ նա մասնակցելու է Ասիական քաղաքական կուսակցությունների  7-րդ միջազգային համաժողովին:

՛՛Ժառանգությունը՛՛ մի քանի տարի առաջ մասնակցեց կուսակցության նախորդ խորհրդաժողովին, որը տեղի ունեցավ Կամբոջայում և բարձրացրինք Հայոց ցեղասպանության հարցը: Հերթական անգամ ստացանք հրավեր մասնակցելու գիտաժողովին՛՛,-այսօր ասուլիսում ասաց Հովհաննիսյանը և հավելեց, որ հրավերը եղել է այն ժամանակ, երբ Ադրբեջանը հերոսացրեց Գուրգեն Մարգարյանին կացնահարող Սաֆարովին:

՛՛Ժառանգությունը՛՛ այդ ժամանակ պատասխանել է, որ այն երկիրը, որ ազատ է արձակում ու հերոսացնում վախկոտ մարդասպանին, արժանի չէ միջազգային ուշադրության և հրաժարվել է մասնակցել: Սակայն հետագայում ևս մեկ հրավեր է եղել, որով կազմակերպիչները խոստացել են ապահովել նրա խոսքի հավասար ազատությունն ու անվտանգությունը: Ըստ այդմ էլ՝ ՛՛Ժառանգության՛՛ ղեկավարը որոշել է գնալ:

՛՛Մեկնում եմ միայնակ, գնում եմ ցամաքով Թիֆլիս, որտեղից օդանավով Բաքու՛՛, -եզրափակեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ