27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Ճապոնացիների հերթական ապշեցնող գաղափարը` տհաճ հոտը չեզոքացնող ներքնազգեստ

Մարմնի տհաճ հոտն այսուհետ կարելի է թաքցնել: Այդ մասին հայտարարել են ճապոնական տեքստիլ ընկերություններից մեկի աշխատակիցները, ովքեր ոչ սովորական ներքնազգեստ են արտադրել, գրում է  “The Daily Mail”-ը:

Նրանց խոսքով` նման ներքնազգեստ ստեղծելու գաղափարը մի բժշկի է պատկանում, ով ցանկացել է օգնել  աղիների հետ խնդիրներ ունեցող  իր հիվանդներին: Ի սկզբանե այն նախատեսված է եղել հիվանդների համար, սակայն հետո նորույթն սկսել  են օգտագործել նաեւ առողջ մարդիկ, ովքեր ցանկացել են խուսափել անհարմար իրավիճակներից ընկերների, գործընկերների եւ մտերիմների մոտ:

Մոխրագույն եւ վարդագույն վարտիքներն արդեն իսկական հիթ են դարձել  Ճապոնիայի  այն  բիզնեսմենների շրջանում, ովքեր տառապում են աղիներում գազերի կուտակումից: Ներքնազգեստը պատրաստված է այնպիսի գործվածքից որը չեզոքացնում է հոտերը: Բանն այն է, որ գործվածքի հյուսվածքներում կերամիկական մասնիկներ կան: Հեղինակները պնդում են, որ ներքնազգեստը նաեւ ձայներ չի կլանում:

Նման գաղափարի իրակնացման համար մի քանի տարի է պահանջվել: Ընկերությունն արդեն 22 տեսակ հագուստ է արտադրում, այդ թվում` գուլպաներ եւ շապիկներ, որոնք կլանում են քրտնքի հոտը:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ