17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Գյումրիում ոչ բոլոր անօթեւաններին է բախտ վիճակվում բնակարան ստանալ /վիդեո/

Երկրաշարժի հետեւանքով անօթեւան դարձած եւ ահա շուրջ 24 տարի վագոն-տնակներում ու կիսափլված շենքերում մի կերպ պատսպարված բազմաթիվ ընտանիքներ տարաբնույթ պատճառաբանություններով բնակարաններ չեն ստանալու:

Մեր հանդիպումների ժամանակ անօթեւան ընտանիքներից երբեմն լսում ենք բնակարանային իրավունքից զրկվելու եւ բնակարան չստանալու այնպիսի պատմություններ, որոնք անգամ մեզ ոչ միայն անտրամաբանական, այլ նաեւ անհավատալի են թվում: Եվ որ ամենացավալին է, ՀՀ կառավարության համապատասխան որոշումներում նշված չէ, թե երկրաշարժի հետեւանքով անօթեւան ընտանիքների հերթացուցակներում հաշվառված, սակայն բնակարանային փոխհատուցումից զրկված ընտանիքներին ինչ ճակատագիր է սպասում: Թեմայից մի փոքր շեղվելով նշենք, որ մեզ Գյումրիում անգամ հանդիպում են կանգուն, բայց ամրացման կարիք ունեցող շենքեր, որոնք բնակիչների պնդմամբ` առհասարակ որեւէ տեղ, այդ թվում որպես համայնքային սեփականություն հաշվառված չեն եւ դրանց քանդման կամ ամրացման համար իշխանության որեւէ մարմին պարտավորություն չի ստանձնում: Նման մի դեպքի էլ “Շիրակ կենտրոնի” աշխատատակիցները ականատես եղան այսօր` Գյումրու երկաթգծի թաղամասում:

67-ամյա Ադամյան Օգսիդայի 9 անձից բաղկացած ընտանիքը վաղուց ապրում է երկու տարբեր տնակներում, իսկ նախքան երկրաշարժը բնակվել են “Թբիլիսյան սիմաֆոր”- 19 շենքում, որը կառուցվել է դեռ նախորդ դարի 20-ական թվականներին եւ ԽՍՀՄ-ի ժամանակ պատկանելիս է եղել երկաթուղային դեպոյին: Սակայն շենքը երկրաշարժից հետո հանվել է երկաթգծի հաշվեկշռից եւ չի փոխանցվել համայնքին: Այդ շենքի բնակիչների մի մասին այնուամենայնիվ նախորդ տարիներին հաջողվել է որպես անօթեւաններ բնակարաններ ստանալ պետությունից, իսկ մի մասին Գյումրու քաղաքապետարանը անօթեւանների հերթացուցակում չի հաշվառել, պատճառաբանելով, թե շենքը կանգնած է, թեկուզ եւ վթարային վիճակում: Իսկ Ադամյանների ընտանիքին էլ մերժել են բնակարան տրամադրել` պահանջվող փաստաթղթերը սահմանված ժամկետում բնակբաշխման հանձնաժողովին չհանձնելու պատճառով, թեեւ տան ավագը` Օգսիդան էլ իր հերթին փաստաթղթերի հանձնման ուշացումը հիմնավորում է նրանով, որ հիվանդանոցում բուժում ստանալիս է եղել եւ իրազեկված չի եղել:

 

“Շիրակ կենտրոն” ՀԿ

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ