09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

ԲՀԿ-ն կընտրի ՛՛Ժառանգությա՞ն՛՛ թեկնածուին

ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի կարծիքով՝ քաղաքական կոնսուլտացիաները բավական լուրջ և իրական են, դրանց միջոցով քաղաքական ուժերը փորձում են գտնել համագործակցության կետեր: Այս մասին Պողոսյանը խոսեց այսօր ասուլիսի ժամանակ:

ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանն էլ նշեց, որ այդ խորհրդակցությունները գաղափարական ու բովանդակային են: Ըստ պատգամավորի՝ սրանք նպաստելու են քաղաքական դաշտի համախմբմանը:

Լրագրողները Բաբայանից հետաքրքրվեցին, թե ինչու են այդ խորհրդակցությունները գաղտնի արվում, ինչ գատնիքներ են պահվում հասարակությունից: ՛՛ Հանրությունից ոչինչ դեռևս գաղտնիք չի պահվում, կարևոր է այն, որ դրանք միջկուսակցական քննարկումներ են՛՛,-ասաց նա:

Մեկ այլ հարցին, թե ինչու ԲՀԿ-ն թիվ մեկ ընտրատարածքում չի սատարում ՛՛Ժառանգության՛՛ թեկնածուին՝ Ստեփան Սաֆարյանին, ԲՀԿ խմբակցության անդամն ասաց, որ ԲՀԿ-ը պաշտոնապես չի սատարում նրան, սակայն պետք չէ  վստահ ասել, որ ԲՀԿ անդամները այդ ընտրատարածքում չեն ընտրելու հենց Սաֆարյանին:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ