17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Րաֆֆին չբացառեց այլ միասնական թեկնածուին սատարելը

՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը անհրաժեշտ է համարում միասնական թեկնածուով նախագահական ընտրություններում պայքարելը: Այս մասին Հովհաննիսյանն ասաց այսօր ճեպազրույցում: Հերթական անգամ նա կոչ արեց բոլորին՝ ազատական ու նոր Հայաստան տեսնել ցանակցողներին, միավորվել իր շուրջ: Դիտարկմանը, որ այսինքն՝ նա իրեն է տեսնում միասնական թեկնածուի դերում, Հովհաննիսյանը բացասաբար արձագանքեց՝ նշելով, որ ինքը հավաքական թեկնածու ասելով հասկանում է մեկին, ով հիմա կընտրվի, և հաջորդ անգամ իր իշխանությունը կզիջի մյուսին: ՛՛Հավաքական թեկնածուն ծառայելու է մի շրջան, որը հինգ տարի հետո այլ թեկնածուի է փոխանցելու: Ես մեծ պատիվ կզգամ, եթե ոչ թե երկրորդ շրջան ծառայեմ, այլ փոխանցեմ իշխանությունը հաջորդին՛՛:

Հովհաննիսյանը չբացառեց, որ ինքը կարող է այլ թեկնածուի ևս սատարել, եթե հասկանա, որ որևէ այլ թեկնածուն, ով իրեն անվանում է միասնական, ուղղակի թոչ չի փչում հասարակությանն աչքերին: ՛՛Եթե այդ միասնական թեկնածուն բերելու է հաղթանակի , և ոչ թե գործարքի, բայց ես մերժելու եմ յուրաքանչյուր պիտակ, որի նպատակը լինելու է թոզ փչել ժողովրդի աչքերին՛՛,-ասաց Հովհաննիսյանը և հավելեց. ՛՛Ամեն մեկն իրրենց դուրս պիտի լուծում գտնի: Ես պատրաստ եմ ինձնից դուրս լուծում գտնե՛՛լ:

Հարցին, թե արդյոք կարող է ինչ-որ բան խանգարել նրան առաջադրվել, Հովհաննիսյանը պատասխանեց. ՛՛Աստված վերևում է, բայց ես մտադրված եմ առաջադրվել՛՛:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ