30 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կկարողանանք հաղթահարել առկա մարտահրավերները. Տիգրան Սարգսյան

ՀՀ վարչապետ, Արարատյան հայրապետական թեմի թեմական խորհրդի ատենապետ Տիգրան Սարգսյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի առաջնորդությամբ անցկացվող թեմական-ներկայացուցչական ժողովի աշխատանքներին: Ողջունելով ժողովի մասնակիցներին՝ վարչապետը կառավարության տեսակետներն է ներկայացրել մի քանի խնդիրների շուրջ: ‘Անժխտելի է այն դերակատարությունը, որը հայ ժողովրդի պատմության մեջ ունեցել է և ունի Հայ Առաքելական եկեղեցին: […]

ԿԳ նախարարությունը օրենք է խախտում. ՄԻՊ

Արդեն երեք տարի է, ինչ ՀՀ կառավարության որոշմամբ Երևանի պետական համալսարանի ‘իրավագիտություն’  և ‘միջազգային հարաբերություններ’ մասնագիտությունների գծով անվճար ուսումնառության տեղեր չեն նախատեսվում։ Ուսումնասիրելով խնդիրը՝ Մարդու իրավունքների պաշտպանը գտնում է, որ նման որոշումը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, համաձայն որի յուրաքանչյուր քաղաքացի ունի մրցութային հիմունքներով անվճար պետական բարձրագույն եւ այլ մասնագիտական կրթական հաստատություններում կրթություն ստանալու իրավունք՝ օրենքով […]

Սիբիրախտի ևս 4 դեպք

Գեղարքունիքի մարզում սիբիրախտով ևս 4 կենդանու անկում է եղել: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց  Գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Բաբկեն Պիպոյանը: Դեպքերից 3-ը եղել է Ծովակ գյուղում, որտեղ ավելի վաղ վարակման ևս մեկ դեպք էր հայտնաբերվել: Իսկ 1 դեպք էլ հայտնաբերվել է նույն մարզի Վանեվան գյուղում: Պիպոյանը մեզ հայտնեց […]

ՏՄՊՊՀ-ը 8 տնտեսվարողի ենթարկեց պատասխանատվության

Նոյեմբերի 2-ին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի նիստում հրապարակվեցին  մարզերում իրականացված ստուգումների արդյունքները: Տեղեկացնենք, որ վարույթները հարուցվել են Հանձնաժողովի կողմից մարզային այցելությունների ժամանակ հայտնաբերված խախտումների, մասնավորապես վաճառվող ապրանքների ոչ պատշաճ ներկայացման, ինչպես նաև մրցակցային այլ խնդիրների և օրենքի տարբեր խախտումների առնչությամբ: Հանձնաժողովը հայտնաբերել է, որ մի շարք պարենային ապրանքներ իրացվում են օրենսդրության կոպիտ խախտումներով: […]

Սկանդալ վերաքննիչ դատարանում. Տիգրան Առաքելյանը կմնա անազատության մեջ /լրացված/ /վիդեո/

Վերաքննիչ դատարանում այսօր շարունակվեց ՀԱԿ երիտասարդների գործը: Հիշեցնենք, որ նրանք անցյալ տարի օգոստոսին բախում են ունեցել ոստիկանների հետ եւ ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ դատապարտվել են ազատազրկման: Նրանցից այս պահին կալանավորված է միայն Տիգրան Առաքելյանը: Ժամը 13-ին կայանալիք նիստը հետաձգվեց 40 րոպեով, քանի որ պետական մեղադրողը չի ներկայացել դատարան: Դատարանի շենքի առաջ բողոքի ակցիա են կազմակերպում ՀԱԿ երիտասարդները` […]

Ապօրինի ծառահատումներ Լոռու մարզում /վիդեո/

“Ահազանգ է ստացվել Լոռու մարզում ահագնացող չափերի հասնող ապօրինի ծառահատումների մասին: Մասնավորապես Աթան, Լորուտ, Դսեղ գյուղերի  անտառտնտեսություններում: Նկարահանումներ են արվել Աթան գյուղին հարող անտառներում:  Բնակիչներն աջակցության կարիք ունեն, խնդրում են օգնել- SOS !! Ես տեղեկացրել եմ այդ մասին “Անտառային պետական մոնիտորինգի կենտրոնի” տնօրենին”: Հասմիկ Ասլանյան “Շողեր միություն” ՀԿ

Հալեպում մեկ հայ է սպանվել, եւս մեկին առեւանգել են

Նոյեմբերի 1-ին Հալեպի Սուրբ Գեւորգ եկեղեցու մոտ դիպուկահարի կրակոցից սպանվել է 1980-ին ծնված հայազգի Ջորջ Կաբաջյանը: Այս մասին henaran.am-ին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը: Հայկական թաղամասում դեռեւս շարունակվում են կրակոցներ եւ պայթյուններ լսվել, սակայն այլ զոհերի կամ հասցված վնասի մասին առայժմ տեղեկություն չի հաղորդվում: Իսկ Դամասկոս-Հալեպ ճանապարհին ապստամբները 2 մարդ են առեւանգել, որոնցից […]

Մաթեմատիկան ֆիզիկական ցավ է պատճառում մարդկանց

Եթե մարդիկ սկսում են նյարդայնանալ մաթեմատիկական խնդիրներ լուծելիս, սկսում են գործել ուղեղի այն “տարածքները”, որոնք պատասխանատու են ֆիզիկական ցավի համար, տեղեկացնում է “РИА Новости”-ն: Դատելով այդ ամենից` մաթեմատիկական գործողություններ կատարելու վախը կարող է մարդուն իրական ցավ պատճառել: Երբեմն նմանատիպ արձագանք է գրանցվում նաեւ հոգեբանական սթրեսների դեպքում: Սակայն այս անգամ Չիկագոյի համալսարանի գիտնականներին մտահոգել է հենց […]

Մայրն սպանել է որդուն` Ղուրանն անգիր չսովորելու համար

Մեծ Բրիտանիայում սկսվել է մարդասպան մոր դատավարությունը: Մայը որդուն սպանել է, քանի որ նա չի կարողացել անգիր սովորել Ղուրանի տեքստը, գրում է “The Telegraph”-ը: Քարդիֆ քաղաքում բնակվող 32-ամյա մուսուլմանուհի Սառա Իգը ծեծել է 7-ամյա որդուն այն պատճառով, որ երեխան չի կարողացել մեջբերել Ղուրանից այն տեքստը, որը նրան հրամայել էր անգիր սովորել: Ծեծից ստացված վնասվածքներից երեխան […]

Հրդեհ ‘Կովկաս’ պանդոկում

Այսօր` նոյեմբերի 2-ին, 02.57-ին հրդեհ է բռնկվել Երեւանի հանրապետության փողոցի թիվ 82 շենքում գտնվող ‘Կովկաս’ պանդոկում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.15-ին, մարվել՝ 03.23-ին: Այրվել է 1 գ.մ էլ. լարեր եւ մեկ ճարպաջեռոց:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի