27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՅԴ-ն ուղղորդելու է իր ընտրազանգվածին

”Քաղաքացիները չպետք է մտածեն, որ քանի որ ընտրություններով շատ հարց չի կարող լուծվել, պետք է մերժեն և չմասնակցեն ընտրություններին”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նա բոլոր քաղաքացիներին խորհուրդ է տալիս մասնակցել ընտրություններին, թեկուզև իրենց վճռական ոչն ասելու բոլոր թեկնածուներին:  

”Մենք մտածում ենք, որ ընտրություններին անպայման պետք է մասնակցեն քաղաքացիները, այդ թվում իրենց վճռական ոչը ասելու թե իշխանությանը, և թե նաև, եթե չունեն նախընտրած թեկնածու, մյուս թեկնածուներին”,-ընդգծեց Մինասյանը: Նրա համար քաղաքացիների ընտրություններին մասնակցությունը կարևորվում է նաև մեկ այլ պատճառով.

”Ցածր մասնակցությունը չէ, որ բերում է լեգիտիմության և ոչ լեգիտիմության, եթե չեն մասնակցում դա հնարավորություն է տալիս որոշ մարդկանց արջի ծառայություն տալ երկրին, ոչ թե իշխանությանը, այլ երկրին, որովհետև նրանց փոխարեն կարող են քվեարկել, դրա համար էլ քաղաքացիների ակտիվ մասնակցությունը շատ կարևոր է”,-բացատրեց Մինասյանը:

Հարցին, թե արդյոք ՀՅԴ-ն ուղղորդելու է իր ընտրազանգվածին քվեարկել որևէ թեկնածուի օգտին, պատգամավորը պատասխանեց, որ այս պահի դրությամբ իրենց հայտարարությունը`  չքվեարկել իշխանության թեկնածուի օգտին, ուժի մեջ է:

”Մենք կոչ ենք անում անպայման մասնակցել ընտրություններին, իսկ թե որ թեկնածուին, հստակ է հայտարարության մեջ ասված, որ այդ թեկնածուն իշխանությունը չէ: Ընթացքում Գերագույն մարմինը կկողմնորոշվի և լրացուցիչ հայտարարությամբ հանդես կգա` որևէ թեկնածուի կամ բոլորին դեմ քվեարկելու մոտեցումը կիրառելու համար”,-պատասխանեց Արծվիկ Մինասյանը:   

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ