17 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ավարտվեց ՀԱԿ-ԲՀԿ փակ հանդիպումը. միասնական թեկնածուի հնարավորությունը

Քիչ առաջ ավարտվեց ՀԱԿ-ԲՀԿ հանդիպումը: Մոտ 1 ու կես ժամ տևած փակ հանդիպումից հետո ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը լրագրողներին տեղեկացրեց, որ բանակցությունները շարունակվելու են: Օսկանյանի խոսքով` քննարկվել են օրակարգային տարբեր հարցեր, սակայն դեռևս պայմանավորվածություններ չկան: Բացի Օսկանյանից ԲՀԿ-ն այստեղ ներկայացնում էր Նաիրա Զոհրաբյանը, իսկ ՀԱԿ-ից հանդիպմանը եկել էին  ԱԺ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը և Ավետիս […]

Դերասանությունը թատրոնում է գովելի, բայց ոչ կյանքում. Շարմազանով

Նվազագույն աշատավարձի բարձրացման հարցը հույժ կարևոր է` թե քաղաքական, թե տնտեսական, թե սոցիալական, թե բարոյահոգեբանական առումով: Այսօր խորհրդարանում ՀՀ նվազագույն աշխատավարձի փոփոխության մասին նախագծի քննարկմանը, որով կառավարությունն առաջարկում  է նվազագույն աշխատավարձը 2500  դրամով բարձրացնել եւ դարձնել 35 հազար դրամ, հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: “Որակումներ տալ չեմ ուզում, հասարակությունն ինքը կորոշի՝ որն է իրական աշխատանքը, […]

Եթե ես սխալ եմ եղել, ուրեմն միջին աշխատավարձի թիվը սխալ է. Հրանտ Բագրատյան

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ՀՀ նվազագույն աշխատավարձի մասին փոփոխություն կատարելու նախագծի` երկրորդ ընթերցմամբ քննարկմանը հայտարարեց, որ աշխարհում օպտիմալ է համարվում, երբ նվազագույն աշխատավարձը միջին աշխատավարձի 40 տոկոսն է կազմում, երբ նվազագույն աշխատավարձը դրանից բարձր է լինում, հանգեցնում է բյուջետային խնդիրների, ինչպիսիք կան Հունաստանում, ցածր լինելը, Բագրատյանի խոսքով, բերում է բեւեռացման: […]

Փոփոխված միկրոավտոբուսային երթուղիների համարները

Երթուղային նոր ցանցի ներդրման հետ կապված Երեւանի միկրոավտոբուսային երթուղիներից շատերը երթեւեկում են երկու` հին եւ նոր համարներով: Երեւանի քաղաքապետարանը հրապարակել է նոր ցանցով հաստատված, փոփոխված միկրոավտոբուսային երթուղիների համարները, որի ամբողջական ցանկը կարող եք տեսնել այստեղ:

Պահանջում են Տարոն Մարգարյանի հրաժարականը

Այսօր  ՀԱԿ  խմբակցությունը  “Երևանի քաղաքապետ Տ.Մարգարյանի  լիազորությունների վաղաժամկետ  դադարեցման  գործընթացի  մասին” նախաձեռնություն  է  ներկայացրել: Հայտարարությունը ստորև` Այսօր  ՀԱԿ  խմբակցությունը  “Երևանի քաղաքապետ Տ.Մարգարյանի  լիազորությունների վաղաժամկետ  դադարեցման  գործընթացի  մասին” նախաձեռնություն  է  ներկայացրել  Ավագանու  28  նոյեմբերի  նիստի  օրակարգում  ընդգրկելու  նպատակով: Նախաձեռնությամբ  ներկայացված  որոշման  նախագծում, մասնավորապես, նշվում  է՝ Հիմք ընդունելով  “Երևան քաղաքում  տեղական  ինքնակառավարման  մասին”  ՀՀ  օրենքի  45-րդ հոդվածի  […]

Բանդայի գործով դատավարությունը հետաձգվեց

Նոյեմբերի 12-ին, ժամը 14-ին Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանում դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ պիտի շարունակվեր հայտնի  “Բանդա”-ի գործով դատավարությունը: Հիշեցնենք, որ Արտուշ Հակոբյանը  (“Սուրիկի լավաշի”սեփականատիրոջ որդին),  Դավիթ Գալստյանը,  Սամվել Դավթյանը,  Արման Դալլաքյանը,  Արթուր Մանուկյանն ու  Քյարամ Ամոյանը մեղադրվում են մի շարք պաշտոնյաների առանձնատների վրա ավազակային հարձակումներ կատարելու մեջ: Փաստաբան Ոսկանյանը Վերաքննիչ դատարանում դատական նիստ […]

Սպարտակ Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու Սպարտակ Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է:  Հիշեցնենք, որ նա հետախուզման մեջ էր, եւ ըստ գործող կարգի, հետախուզման մեջ գտնվողների նկտմամբ կիրառվում է կալանքը: Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին: Նրան մեղադրանք է առաջադրվել   Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ (խուլիգանություն) և 235 հոդվածի 1-ին մասերով /ապօրինի զենք, զինամթերք […]

Րաֆֆին կվերցնի էպոսագետի գումարը մի պայմանով

‘Ժառանգությունը’ կընդունի Վարդան Սեդրակյանի առաջարկած գումարը, եթե վերջինս չառաջադրի սեփական թեկնածությունը նախագահական ընտրություններում և սատարի ‘Ժառանգության’ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը: Նշենք, որ այսօր ասուլիսում էպոսագետ Վարդան Սեդրակյանը հայտարարել էր, որ պատրաստ է վճարելու “Ժառանգություն” կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական գրավը: Խուրշուդյանի խոսքով` իրենց համար զարմանալի է, թե […]

Գումարները կան, դուք բոլորդ գիտեք որտեղ են . Զարուհի Փոստանջյան

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկում է  ՀՀ նվազագույն աշխատավարձի մասին օրենքում փոփոխություններ մտցնելու մասին նախագիծը, որով նախատեսվում է ՀՀ նվազագույն աշխատավարձը երկու հազար հինգ հարյուր դրամով բարձրացնել եւ դարձնել երեսուն հինգ հազար դրամ: ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը հայտնեց, որ առաջին ընթերցումից հետո առաջարկներ եւ լրացումներ չեն եղել եւ  խնդրեց հաստատել նախագիծը: ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր […]

Զբոսաշրջիկները զանգվածային “լոգանք” են կազմակերպել ջրի տակ անցած Վենետիկում /ֆոտո/

Վենետիկ ժամանած զբոսաշրջիկները “գերի են ընկել” քաղաքում տեղի ունեցող ամենամյա ջրհեղեղին, որի հետեւանքով քաղաքի մեծ մասը ջրի տակ է հայտնվել, հաղորդում է “Life news”-ը: Չնայած իշխանությունների զգուշացումներին եւ խորհուրդներին` լքել ջրի տակ անցած տարածքները, որոշ “նախաձեռնող” զբոսաշրջիկներ որոշել են բաց չթողնել աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկը տեսնելու հնարավորությունը: Լողազգեստներ հագնելով` նրանք զանգվածային “լոգանք” են կազմակերպել Վենետիկի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի