16 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբերի 13-ը Կույրերի միջազգային օրն է /վիդեո/

267 տարի առաջ` 1745-ի նոյեմբերի 13-ին Ֆրանսիայում ծնվել է Ֆրանսուա Գայուին` հայտնի մանկավարժ, ով Փարիզում եւ Պետերբուրգում մի քանի դպրոցներ եւ ձեռնարկություններ է բացել կույրերի համար: Առողջապահության միջազգային  կազմակերպության որոշման համաձայն` հենց այդ օրն էլ հիմք է հանդիսացել Կույրերի միջազգային օրվա համար: Կույրերի համար առաջին դպրոցը բացելուց հետո նա իր 122 աշակերտների համար հատուկ շրիֆտ ստեղծեց, որի […]

Հայաստանում զբոսաշրջությունը զարգանում է. էկոնոմիկայի փոխնախարար

Այս տարվա հունվար-սեպտեմբերին Հայաստան է ժամանել 603 հազ. զբոսաշրջիկ՝ 2011 թ. համապատասխան ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցելով 9.4%-ով: Այդ աճի տեմպը բավականին հուսադրող է, և հաջորդ տարի ակնկալվում է երկնիշ աճի ցուցանիշ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը: Նա վստահությամբ հավելեց, որ աճի այդ տեմպը կպահպանվի նաև առաջիկայում` հատելով 800 հազարի սահմանագիծը: […]

Բարելավվում են տրանսպորտի ոլորտի օրենսդրական կարգավորումները

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի նիստ: ՀՀ կառավարության աշխատակազմի Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Արմեն Եղիազարյանը ներկայացրել է տրանսպորտի ոլորտում մարդատար-տաքսի ավտոմեքենաներով ուղևորափոխադրումների կազմակերպման ենթաոլորտի առաջարկությունների փաթեթը: Մարդատար-տաքսի ավտոմեքենաներով ուղևորափոխադրումների կազմակերպման ոլորտում ուսումնասիրվել և էականորեն պարզեցվել են գործունեություն […]

ԱԺ-ի ամենակտիվները

Ազգային ժողովի այս նստաշրջանում ելույթների թվով ամենաակտիվ խմբակցությունը ՀՀԿ-ն է, նրան իր ակտիվությամբ հաջորդում են ԲՀԿ-ը,  ‘Ժառանգությունը’, ՀՅԴ-ը, ՀԱԿ-ը և ՕԵԿ-ը: Այս մասին տեղեկանում ենք parliamentmonitoring.am կայքից: Հնչեցրած հարցերի թվով ևս առաջատրը ՀՀԿ-ն է, ում անդամների հարցերի թիվը կազմել է 29: Երկրորդն այս անգամ ՀԱԿ-ն է /14 հարց/,  ՀՅԴ /12 հարց/, ԲՀԿ /11 հարց/, ՕԵԿ-ը /10 հարց/, ‘Ժառանգությունը’ […]

Քաղաքական վտարանդի Վանոյի որակն այլ էր. դիմել բոլորին/վիդեո/

“Մոտ յոթ հազար երկու հարյուր երեսունմեկ ստորագրություն է հավաքվել Վանո Սիրադեղյանի հետ բերման համար:  Նրանց անունից շնորհավորում եմ Վանոյի ծնունդը”,-ասաց “Ելք” շարժման նախաձեռնող, կինովավերագիր Վարդուհի Սիմոնյանը: Դերասանուղի Կարինե Ջանջուղազյանն էլ իր հերթին շնորհավորեց` ասելով, որ համոզված է, որ ձայնը կհասնի անձամբ Վանոյին: “Հայ մարդու որակն է, որ ես մասնակցեցի այս նախաձեռնությանըմ անառողջ կլիներ, եթե հայ […]

Հայտնաբերվել են մի շարք շեղումներ

Արարատի մարզի մանկապարտեզում արձանագրված սննդային թունավորման դեպքի կապակցությամբ իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են մի շարք շեղումներ: Շրջակա միջավայրից վերցված լվացուկներում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ եւ ոսկեգույն ստաֆիլակոկ, որոշ սննդամթերքում` աղիքային ցուպիկի խմբի մանրէներ: Արձանագրված լաբորատոր շեղումները փաստում են, որ երեխաների մոտ սննդային թունավորումն առաջացել է մանկապարտեզում սանիտարահիգիենիկ կանոնների եւ հակահամաճարակային ռեժիմի խախտման հետեւանքով առաջացած երկրորդային մանրէային աղտոտվածության արդյունքում: Ներկայումս […]

Առանց Կարպ Խաչվանքյանի իմ դերերը այսքան սիրված չէին լինի. Ս. Գրիգորյան /ֆոտո/

Երեւանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի ղեկավար Երվանդ Ղազանչյանի հետ նոյեմբերի 12-ին այցելեցին արտիստուհի Սվետլանա Գրիգորյանին: Այցելությունը անակնկալ էր սիրված դերասանուհու համար: Տիկին Սվետլանան, ինչպես միշտ իր կանացի կեցվածքով ու հմայիչ ժպիտով բարի գալուստ է մաղթում եւ հավաստիացնում, որ շատ մեծամեծեր են հյուրընկալել իրեն, բայց երբեւէ ինքը չէր եղել հյուրընկալը: Հուզված էր […]

Գյումրիի հաշմանադամ երեխաների համար ազատ ճոճանակ կկառուցվի

Երկու տարի է, որ “Լիարժեք կյանք” Հ/Կ-ը Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացնում է ՛՛Ամեն ինչ մեզ համար՝ մեզ հետ՛՛ ծրագիրը: Ծրագրի շրջանակներում փորձ է արվել պաշտպանել հաշմանդամներին: Այս մասին կազմակերպության նախագահ Սուրեն Մաղաքյանը խոսեց այսօր ՛՛Հենարան՛՛ ակումբում: Նա նշեց, որ 2012 թվականի դեկտեմբերից ի վեր գործող  իրենց անվճար խորհրդատվության թեժ գծի զանգերի 37%-ը գանգատներ են եղել, որոնք […]

Ամոթ դատավորներին. ՀԱԿ ակտիվիստների պատիժը չփոխվեց

Հայաստանի Վերաքննիչ քրեական դատարանը` դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, դատավորներ Մհեր Արմաղանյանի ու Լիլիթ Թադեւոսյանի մասնակցությամբ, այսօր` անոփոխ է թողեց Հայ ազգային կոնգրեսի չորս ակտիվիստների նկատմամբ կայացրած դատավճիռը: Դատավարության մասնակիցները վճռի հրապարակումից հետո սկսեցին վանկարակել “ամոթ, ամոթ”, ինչպես նաեւ վիրավորական արտահայտություններ դատավորների եւ դատախազ Հակոբ Մարտիրոսյանի հասցեին: Ամբաստանյալների պաշտպանները նշեցին, որ վճիռը բողոքարկելու են Վճռաբեկ դատարան: […]

Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությունը չի գերազանցում 27%-ը

 “Լիարժեք կյանք” Հ/Կ-ը հարցումներ է անցկացրել չորս մարզերում՝ Լոռիում, Գեղարքունիքում, Արագածոտնում և Շիրակում: Այս հարցումն ոււղղված է եղել հաշմանդամություն ունեցող մարդկանց շրջանում սոցիալական և քաղաքացիական հիմնախնդիրների բացահայտմանը: Հարցումն անցկացվել է 2012թ-ի 1-ին կիսամյակում: Հարցման է ենթարկվել 526 անձ: Արդյունքներն այսօր ՛՛Հենարան՛՛ ակումբում ներկայացրին կազմակերոպության տնօրեն Սուրեն Մաղաքյանը և հանրային կապերի պատասխանատու Լուսինե Սարգսյանը: Հարցվածների 55%ը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի