27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանում 2 երկրաշարժ է գրանցվել

Ս.թ. հունվարի 10-ից մինչև 16-ը ՍՊԾ-ի դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցել է երկու երկրաշարժ, երկուսն էլ` 3 բալ  ուժգնությամբ: Սեյսմիկ ցնցումները տեղի են ունեցել հունվարի 10-ին Սիսիան քաղաքից 21 կմ դեպի հարավ-արևելք:

Տարածաշրջանում. 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 29 երկրաշարժ: Դրանցից 13-ը (3-ից մինչև 5 բալ ուժգնությամբ) տեղի է ունեցել Թուրքիայի Վան քաղաքի հատվածում: Հունվարի 12-ին 3-4 բալ ուժգնությամբ սեյսմիկ իրադարձության էպիկենտրոնը գտնվում է Թուրքիայի Բուլանիկ քաղաքից 13 կմ հյուսիս-արևելք, որին հետևել է 3 բալանոց ևս 2 ցնցում:

Հունվարի 11-ից 14-ն ընկած ժամանակահատվածում Իրանի Ահար քաղաքի մերձակայքում գրանցվել է 3-ից մինչև 5 բալ ուժգնությամբ 5 երկրաշարժ: Անցած շաբաթ գրանցվել է ևս 5 ստորգետնյա ցնցում, սակայն 3 բալ ուժգնությամբ. hունվարի 10-ին` Ադրբեջանի Շամքոր քաղաքից 14 կմ դեպի հյուսիս-արևելք, Հայաստան-Ադրբեջան (Նախիջևան) սահմանային գոտում` Վեդի քաղաքից դեպի 24 կմ հարավ-արևելք,  hունվարի 12-ին` Նախիջևան քաղաքից դեպի 24 կմ հյուսիս-արևմուտք, hունվարի 13-ին` Վրաստանի Դմանիսի քաղաքից դեպի 22 կմ արևմուտք և Ադրբեջանի Ղազախ քաղաքից 23 կմ դեպի հյուսիս-արևելք: Հունվարի 13-ին Ռուսաստան-Վրաստան սահմանային գոտում` վրացական Քվարելի քաղաքից 39 կմ դեպի հյուսիս-արևելք գտնվող էպիկենտրոնով երկրաշարժի ուժգնությունն է 3-4 բալ: Հունվարի 15-ին նույն ուժգնությամբ սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Իրանի Թավրիզ քաղաքից 63 կմ դեպի հարավ-արևելք:

Հունվարի 14-ին Իրան-Թուրքիա սահմանային գոտում, Խոյ քաղաքից 47 կմ դեպի հարավ-արևմուտք,ևս ղաղօվկիանոսյան ափերի մոտ:ալ: ւթյունն էպիկենտրոնային գոտում կազմել է  գրանցվել է երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 4-5 բալ:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ