27 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հետտոնական օրերին նույնիսկ ագրեսիվություն է առաջանում. սոցիոլոգ

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը վստահ է, որ հետտոնական սթրես ասվածը գոյություն ունի, դա հորինված արտահայտություն չէ: Այս մասին նա խոսեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: ՛՛Եթե նոր տարին քեզ ոչինչ չի խոստանում, անցյալ տարին եղել է ավելի վատը, դա սթրես է առաջացնում՛՛,-ասաց սոցիոլոգը: Նրա խոսքով՝ մարդիկ նոր տարուն դրական լիցքերով են լցվում, գեղեցկանում են, նոր զգեստներ […]

Տնօրենի աշխատասենյակի հարեւանությամբ 7-ամյա երեխա են բռնաբարել

Հնդկաստանում հարյուրավոր մարդիկ են շրջափակել դպրոցը, որտեղ երեխայի են բռնաբարել, գրում է “Комсомольская правда”-ն: 7-ամյա աղջնակը շոկի մեջ է ընկել, սակայն կարողացել է նկարագրել իր վրա հարձակվողին: Երեխայի հարազատները վրդովված են նաեւ այն փաստից, որ զուգարանը, որտեղ տեղի է ունեցել բռնաբարությունը, տնօրենի աշխատասենյակի հարեւանությամբ է գտնվում: Վերջինիս արդեն մեղադրել են անուշադրության համար:  Հնդկաստանում ընթացող բողոքի […]

Նախագահ դառնալը ՛՛վերելակ չէ՛՛

՛՛2003-ի ընտրություններին Արամ Հարությունյանը հավաքել էր 1300 ձայն, 2008-ին 2900 ձայն,  9 ընտրություն հետո նա կհասնի նախագահական մակարդակի ձայների՛՛,-այսօր  ՛՛Ազգային համաձայնություն՛՛ կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի ձայների ընտրական հնարավորությունների վերաբերյալ նման կարծիք հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:   Վերջինիս կանխատեսմամբ՝ Արամ Հարությունյանն այս անգամ էլ չի կարող հաղթահարել հինգ տոկոսի շեմը:  Շեմը չի կարող հաղթահարել նաև նախագահի […]

Նախագահի թեկնածուն անժամկետ հացադուլ է հայտարարել

Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը դիմել է ՀՀ ԿԸՀ նախագահին եւ հայտարարել անժամկետ հացադուլ: “Թեպետեւ ՀՀ Ընտրական օրենսգրքում ամրագրված չէ, որ Հանրապետության Նախագահի ընտրությունները պետք է լինեն ազատ, այնուամենայնիվ, իսկական լինելու համար դրանք պիտի լինեն այդպիսին: Հանրության կողմից ընտրությունների նկատմամբ առկա անվստահությունը ի չիք է դարձնում ժողովրդի կամքը` որպես իշխանության հիմք: ՀՀ քաղաքացին առայսօր չունի անհրաժեշտ […]

՛՛Չկա Սերժի Հայաստան, չկա Րաֆֆիի Հայաստան՛՛

 Ընտրագրավի համար պահանջվող ութ միլիոն դրամը ԼՂՀ նախկին արտգործնախարար, նախագահի թեկնածու Արման Մելիքյանն իր սեփական միջոցներով չի հատկացրել: ՛՛Ես ինքս նման գումարներ չունեմ, բայց ես ունեմ համախոհներ ու աջակիցներ, նախորդ ընտրությունների համեմատ նրանց բանակն ավելացել է՛՛,-այսօր ասուլիսում ասաց Մելիքյանը: Վերջինիս խոսքով՝ ինքն այդ գումարից բացի այլ գումար չունի: Այդ նպատակով ԿԲ-ում թեկնածուն հաշիվ կբացի, սակայն […]

Հաղթելու սցենար միայն նախկին նախարարն ունի

Նախագահի թեկնածու, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը կարծում է, որ այսօր ասպարեզում հայտնվել են այն մարդիկ, ում կարելի է գնահատել որպես նախագահի  երկրորդ տեսակի թեկնածուներ: Նրանցից  ոչ մեկը մինչ այսօր չի առաջարկել ընտրություններում հաղթելու իրական սցենարը: Նման սցենար, ըստ թեկնածուի՝ ունի միայն ինքը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախագահի թեկնածուն: Իր մարտավարությունը Մելիքյանը […]

68-ամյա Լեւոնի խորհուրդը

“Ժողովրդավարական հայրենիք” կուսակցության քաղխորհրդի որոշումը եւ Պետրոս Մակեյանի հայտարարությունը զայրացրել է  Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանին: Հիշեցնենք, որ Մակեյանի կուսակցությունը փորձում է ՀԱԿ-ը նորից դարձնել քաղաքական գործոն, եւ չեզոքացնել Լեւոն Զուրաբյանին: Վերջինս իր մտահոգության մասին ասել է նաեւ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ ասելով, որ ՀԱԿ-ի մեջ մտնող բոլոր կուսակցությունները նույն քայլը կպահնջեն: Henaran.am-ի […]

՛՛Ընտրական համակարգը սպանված է. Հայաստանը հեղափոխության շեմին է՛՛ /վիդեո/

Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը, ով գալիք նախագահական ընտրություններին որպես թեկնածու մասնակցելու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողով էր ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը՝ բացի 8 մլն դրամ ընտրագրավ վճարելու մասին անդորրագրից և, հետևաբար, ԿԸՀ–ի կողմից չի գրանցվել որպես թեկնածու, հանդես է եկել հայտարարությամբ, որում ընտրագրավի չափը համարում է ՛՛ունեցվածքային ցենզի կանխադրույթ՛՛ և համարում, որ ընտրություններն ավարտվել են […]

ԲՀԿ-ին զրկելու են.168ժամ

“168 ժամ”-ի տեղեկություններով` նախագահական ընտրություններից հետո ԲՀԿ-ն նոր փորձությունների կենթարկվի, եւ առաջինը կլինի այն, որ այդ կուսակցությունը կզրկվի իր ունեցած միակ նախարարական պորտֆելից. Հրաչյա Ռոստոմյանը նոր կառավարության կազմում չի զբաղեցնի Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնը, իսկ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կարող է հրաժեշտ տալ Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահի պաշտոնին: Սպորտը համարվում է ԲՀԿ մենաշնորհը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի