12 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

Վարդանիկը գցել է.168 ժամ

 “168 ժամ”-ի տեղեկություններով, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը դեռեւս պաշտոնավարման շրջանում՝ 2007 թվականի ապրիլի 2-ին, իր դեմ կատարված մահափորձից հետո՝ 2009 թվականին, Փարիզում վիրահատության է ենթարկվել, սակայն մինչեւ օրս չի վճարել դրա ծախսերը, որոնք կազմել են մոտ 60 հազար եվրո: Բանն այն է, որ ֆրանսիական օրենսդրության համաձայն, եթե որեւէ օտարերկրացի այդ երկրի տարածքում բուժման կարիք է զգում, նրան ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն՝ դրա դիմաց վճարումը հետագայում կատարելու պայմանով: Եթե տվյալ անձը չի վճարում դրա դիմաց, ապա “հաշիվը” ներկայացվում է Ֆրանսիայում տվյալ երկրի դեսպանատանը: 

Թերթի տեղեկություններով, Վարդան Ղուկասյանի վիրահատության ծախսերի “հաշիվը” ներկայացվել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությանը, որը մինչ օրս փորձում է առանց աղմուկ բարձրացնելու՝ Գյումրիի նախկին քադաքապետից ստանալ այդ գումարը, սակայն վերջինս հրաժարվում է վճարել: Թերթի թղթակցի հետ զրույցում՝ մեկնաբանելով այս տեղեկությունները, Վարդան Ղուկասյանն ընդամենն ասել է. “Փողոցային խոսակցություններին չեմ ուզում պատասխանել”:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ