14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Ատամնաբույժները նորից այցելեցին նախարարին

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր կրկին ընդունեց ստոմատոլոգիական կլինիկաների եւ ատամնատեխնիկական անկախ լաբորատորիաների մի խումբ ղեկավարների։ Նախարարը  նշեց, որ նախորդ հանդիպման ընթացքում “Արտոնագրային վճարների մասին” ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների հետ կապված նրանց կողմից բարձրացված  որոշ խնդիրների լուծման ուղղությամբ աշխատանքներ են տարվում։

Մասնավորապես` խնդրին առնչվող գերատեսչությունների հետ ընթացող քննարկումների ժամանակ նախարարությունը պարզաբանում  է, որ օրենքի քննարկման ընթացքում կատարված փոփոխությունների արդյունքում մասնագիտական որոշ մոտեցումներ հաշվի չեն առնվել։ Կլինիկաների եւ  անկախ լաբորատորիաների ղեկավարներն իրենց մտահոգող խնդիրների լուծման ուղղությամբ այս անգամ առավել կոնկրետ առաջարկներ ներկայացրեցին։

Դերենիկ Դումանյանը տեղեկացրեց, որ նախարարության մասնագետներն արդեն հանդիպումներ եւ նախնական քննարկումներ  են ունեցել լիազոր այլ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ եւ խոստացավ, որ այդ առաջարկները եւս կվերլուծվեն նախարարության մասնագետների կողմից եւ համապատասխան հիմնավորումներով կներկայացվեն պատկան մարմիններին։  Նա առաջարկեց մի քանի օրից կրկին հանդիպել` ամփոփելու  արդյունքները։   

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ