26 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՌԱԿ-ի թեկնածուն` գործող նախագա՞հը

Հայաստանի Ռամկավար ազատական կուսակցությունը նախագահական ընտրություններին իր սեփական թեկնածուն չի առաջադրելու: Henaran.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՌԱԿ ատենապետ Հակոբ Ավետիքյանը: Վերջինս նշեց նաև, որ  իր դիրքորոշման մասին կուսակցությունը դեռևս հստակ որոշում չի կայացրել: Հավանաբար, դեկտեմբերին կկայանա կուսակցության  ընհանուր ժողովը, որտեղ  առաջին ու երկրորդ կառույցների ղեկավարները վերջնականապես կորոշեն, թե ում են սատարելու ընտրություններին: Հարցին, թե […]

Նախկին քաղաքապետը ներողություն է խնդրում ժողովրդից

 Այսօր  Կապանի դաշնակցական  քաղաքապետ Արտուր Աթայանի աշխատանքային վերջին օրն էր: Վաղը` նոյեմբերի 13-ին քաղաքապետի աթոռին նստելու է ՀՀԿ-ական Աշոտ Հայրապետյանը: Մինչ քաղաքապետ ընտրվելը նա “Հայփոստի” Կապանի մասնաճյուղի պետն էր: Կապանի քաղաքապետարանի աշխատակիցների, քաղաքացիների եւ տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ ունեցած վերջին հանդիպմանն Աթայանն  ամփոփել է իր եւ քաղաքապետարանի աշխատանքային գործունեությունը, դրական գնահատել քաղաքապետարանի եւ մարզպետարանի, Զանգեզուրի […]

Աբսուրդի թատրոն. նախկին նախագահներին նշանակելու է խորհրդական

Էպոսագետ Վարդան Սեդրակյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ ինքը մրցունակ թեկնածու է  եւ անպայման առաջադրվելու է: Սակայն, նա նույնը չի մտածում ՀՀԿ առաջնորդ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մասին` համոզված լինելով, որ Սարգսյանը չի առաջադրվելու /թեեւ արդեն առաջադրվել է-խմբ./: Լրագրողների պարզաբանմանը, թե արդեն այդ մասին պաշտոնական հայտարարություն եղել է, նա նկատեց: “Այո, բայց ինքը […]

ՀԱԿ ակտիվիստների ճակատագիրը` վաղը

Վերաքննիչ դատարանում Հայ ազգային կոնգրեսի  ակտիվիստների դատավարությանը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանն դահլիճից հեռացրել էր երեք ամբաստանյալի Տիգրան Առաքելյանին, Սարգիս Գեւորգյանին, Դավիթ Քիրամիջյանին:Ըստ դատավորի, վերջիներս չեն կարողանում իրենց դրսեւորել ինչպես կարգն է: Դահլիճը դրանից հետո, որպես բողոքի նշան լքեց նաեւ փաստաբան Վահե Գրիգորյանը: Դատարանը մերժեց պաշտպանական կողմի միջնորդություններն ու անցավ խորհրդակցական սենյակ: Վաղր կայանալքի նիստում Վերաքննիչ […]

Պանրի խնդիրներին ընտրություններից առաջ են միայն անդրադառնում. Ա. Գիգոյան

‘Խնդիրը բավականին խորն է և լուրջ մոտեցում է պահանջում, կարիք չկար ‘շոու’ կազմակերպել’,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Պանիր արտադրողների միության նախագահ Արմեն Գիգոյանը` խոսելով ուսումնասիրությունների մասին, որոնց արդյունքում պանրի մեջ հայտնաբերվել էր աղիքային ցուպիկի մանրէներ: Գիգոյանը հիշեց, որ այս ամենն սկսվեց կաթնամթերքի ոլորտում իրականացված վերահսկողությունից, երբ պանրի մեջ հայտնաբերվեց կաթի փոշու առկայություն: Միության նախագահը հայտնեց, որ […]

Հունվարի 1-ից եթեր կհեռարձակվի նոր հեռուստաալիք

Հունվարի 1-ից եթեր կհեռարձակվի “Միր 24″ հեռուստաալիքը: Այս մասին այսօր հայտարարեց “Միր” միջպետական հեռուստառադիոընկերության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Մերուժան Սարգսյանը: Նա նշեց, որ նոր հեռուստաալիքի կարիք զգացվեց այն պատճառով, որ եթերային ժամանակը չի բավականացնում այն ձեւաչափի համար, որ իրենք ունեն: Սկզբում հեռուստաալիքը կլինի արբանյակային հեռարձակմամբ, այնուհետեւ կներկայացվեն համապատասխան լրատվական հաղորդումներ: Սեպտեմբերի 28-ին ԱՊՀ պետությունների կառավարման ղեկավարների` […]

“Դաշնակցությունն” ու ԲՀԿ-ը մեկի շո՞ւրջ

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը կարծում է, որ նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածու չի լինի: Սրան նախ և առաջ խոչընդոտում է  ‘Ժառանգության’ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի` որպես ընդդիմադիր, արդեն իսկ առանձին հանդես գալը: Այս մասին Ադիբեկյանն ասաց Henaran.am-ի հետ զրույցում` հավելելով սակայն,  որ կարող է և անակնկալ լինել: ‘ՀՅԴ-ը տատանվում է, բայց ով գիտե, միգուցե նա, որպես կոալիցիայի […]

Ցույց` խոշտանգումների ենթարկված հարսի գործով

Նոյեմբերի 13-ին ժամը 13:00-ին «Ընդդեմ Կանանց Նկատմամբ Բռնության» կոալիցիան կազմակերպում է ցույց` Արարատի և Վայոց Ձորի մարզերի Ընդհանուր իրավասության դատարանի (ք. Արտաշատ) առջև` Մարիամ Գևորգյանի գործով: Հիշեցնենք, որ Մարիամի սկեսուրը Հայկանուշ Միքայելյանը իր որդու` Դավիթ Զիրոյանի հետ միասին խոշտանգումների է ենթարկել Մարիամ Գևորգյանին: Մ.Գևորգյանը Զիրոյանի հետ ամուսնացել է 2009 թվականի նոյեմբերին, նույն տարվա դեկտեմբերին մեկնել […]

Բալասանյանի երդումը

Այսօր՝  նոյեմբերի 12, Գյումրի քաղաքի  “Հոկտեմբեր”  կինոթատրոնի ճեմասրահում տեղի ունեցավ  միջոցառում, որի ընթացքում  Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանի և ավագանու նորընտիր անդամների համար  ընթերցվեց երդման տեքստ: Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան քաղաքապետ Սամվել Բալասանյանը, արվեստի և մշակութի հանրահայտ գործիչներ, գիտնականներ, ավագունու ամենատարեց  անդամը և այլոք:  Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը […]

Տրանսպորտային երթուղիները պետք է սպասարկեն նաև ուշ ժամերին. քաղաքապետ

«Բոլոր երթուղիներում ուղևորատար տրանսպորտը պետք է աշխատի մրցույթի պայմաններով նախատեսված ժամանակացույցով, նաև օրվա ուշ ժամերին: Երթուղիների սպասարկումը խախտումներով իրականացնող ընկերությունները պետք է ենթարկվեն պատասխանատվության նոր կնքված պայմանագրերի պահանջներին համապատասխան: Մեր համաքաղաքացիները պետք է ստանան  որակյալ սպասարկում»,-նշել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ հանձնարարելով համապատասխան կառույցներին մշտական հսկողություն իրականացնել այս ուղղությամբ: Զեկուցվել է, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի