12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Ամերիկացիները խաթարում են հայոց եկեղեցու տեսքը.բարերարի ահազանգը

Հրազդան քաղաքում 1831թ-ին կառուցված ս.Կարապետ եկեղեցում,վերանորոգման աշխատանքներ են իրականացվում  ամերիկյան ինչ-որ կազմակերպության կողմից: Նորոգմանը դեմ է եկեղեցին մի քանի տարի առաջ վերանորոգած բարեգործ Վանիկ Գեւորգյանը:

Վերջինիս մտահոգում է այն,որ ամերիկյան  միջամտությամբ եկեղեցին կկորցնի 9-10-րդ դարերի պատմամշակութային արժեք ներկայացնող քանդակներն ու  խաչքարերը:

Սալիկապատում են եկեղեցու մկրտարանը, որտեղ էլ արված են հին քանդակները: Վանիկ Գեւորգյանը բարձրաձայնում է՝ հուշարձանների պահպանության վարչության ուշադրությունը հրավիրելով խնդրի վրա: Նա պահանջում է կասեցնել շինարարական աշխատանքները:

Ի դեպ, չնայած բարերարի բողոքին,  եկեղեցու քահանան՝ տեղական պաշտոնյաների հետ պնդում են, որ մկրտարանի սանիտարահիգիենիկ պայմանները այն չեն, եւ նորոգման անհրաժեշտություն կա:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ