Մահացել է “Առավոտի”-ի լրագրող Նաիրա Մամիկոնյանը
Հունվարի 20-ին, մահացել է “Առավոտ”-ի առաջատար թղթակից Նաիրա Մամիկոնյանը: Փայլուն լրագրող, հավատարիմ ընկեր, հուսալի գործընկեր`այսպես են բնութագրում Նաիրային “Առավոտ”-ում:
Նաիրա Մամիկոնյանն ավարտել է Երեւանի Բրյուսովի անվան ռուսաց եւ օտար լեզուների պետական ինստիտուտը, աշխատել է “Ազգային ինքնորոշում միության” լրատվական կենտրոնում, ՌԴ համառուսական կոմերցիոն հեռուստաընկերությունում, “Մոսկովյան միջազգային ռադիոկայանում”, “Լրագիր”, “Հայկական ժամանակ”, “Օրագիր” թերթերում: 2000 թվականից “Առավոտ”-ում էր:
Henaran.am-ը ցավակցում է լրագրողի հարազատներին, մտերիմներին: Նրանց համբերություն եւ տոկունություն՝ մեծ ու անդառնալի կորստի համար: