17 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի երկնքում` անօդաչու թռչող սարքեր/վիդեո/

Արզնի քաղաքի ուսումնական օդանավակայանում այսօր փորձնական թռիչքի դուրս եկան “ԱրմՌոբոտ” մրցույթի “անօդաչու թռչող սարքերը”: Մրցույթի նպատակն է, ըստ կազմակերպիչների, ստուգել ռոբոտների պատրաստվածության մակարդակը” մրցութային իրական պայմաններում փորձարկել սարքերը եւ պատրաստվել 2013-ի մայիսին կայանալիք եզրափակիչ փուլին: Մասնակիցները պետք է պատրաստեին այնպիսի թռչող սարքեր, որոնք թռիչքի ընթացքում կուսումնասիրեն տարածքը, հասկանան տեղորոշման համար նախատեսված նշանները, գտնեն հատուկ նշանատեղ` […]

Այսօր Ուսանողների միջազգային օրն է /վիդեո/

Նոյեմբերի 17-ին նշվում է Ուսանողների միջազգային օրը: Տոնը հիմնադրվել է 1946-ին Պրահայում` այն ուսանողների միջազգային հանդիպմանը, ովքեր ներկայացրել են ֆաշիզմի դեմ պայքարող երկրները: Օրն ընտրվել է ի պատիվ չեխ ուսանողների` Դիմադրության հերոսների, հաղորդում է “calend.ru”-ն: Այս տոնը, բնականաբար, ասոցացվում է երիտասարդության, զվարճանքների եւ ռոմանտիկայի հետ, սակայն նրա պատմությունը, որն սկսվել է Չեխոսլովակիայում 2-րդ Համաշխահային պատերազմի […]

Ահազանգ ՄԻՊ-ին.ՔԿՀ-ի աշխատակիցը դատապարտյալի նկատմամբ ցուցաբերել է պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք

Քիչ առաջ ՄԻՊ աշխատակազմի արագ արձագանքման բաժնի աշխատակիցները 116 թեժ գիծ ստացված ահազանգով գտնվում էին “Նուբարաշեն” ՔԿՀ-ում, որտեղ հանդիպել են դատապարտյալ Արտակ Աբրահամյանին: Մինչ արագ արձագանքման բաժնի աշխատակիցները կհասնեին քրեակատարողական հիմնարկ, դատապարտյալը հիմնարկի վարչակազմի հետ զրուցելուց հետո արդեն քանդել էր կարված բերանն ու աչքերը (աչքերը նույնպես կարել էր) և ժամանակավորապես դադարեցրել հացադուլը, մինչև վարչակազմը կլուծի […]

Հայ ուսանողները քայլում են մեր երկրի հասարակական կյանքի բոլոր զարգացումներին համընթաց. Արմեն Աշոտյան

ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանի շնորհավորական խոսքն ուսանողների միջազգային օրվա առթիվ “Սիրելի’ ուսանողներ, Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ: Նոյեմբերի 17-ը ողջ աշխարհում առանձնակի ջերմությամբ է նշվում` որպես ուսանողների համաշխարհային օր: Տասնամյակներ շարունակ աշխարհի ուսանողներն ակտիվ և միասնական ներգրավված են ինչպես իրենց երկրների ամենօրյա խնդիրների, այնպես էլ համաշխարհային հիմնախնդիրների լուծմանը միտված […]

Հարութ Փամբուկչյանը երգեց երիտասարդների համար/ֆոտո/

Նոյեմբերի 16-ին մարզահամերգային համալիրի լեփ-լեցուն դահլիճում տեղի ունեցավ Հարութ Փամբուկչյանի համերգը՝ նվիրված Երիտասարդության համաշխարհային (նշվում է նոյեմբերի 10-ին) և Ուսանողության միջազգային օրերին (նշվում է նոյեմբերի 17-ին)։ Միջոցառումը կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը։ Հարութ Փամբուկչյանի համերգով եզրափակվեց նոյեմբերի սկզբին մեկնարկած՝ երիտասարդական տոներին նվիրված միջոցառումների շարքը։ Համերգին ներկա էին ավելի քան […]

“Նուբարաշեն” ՔԿՀ-ում հինգ անգամ դատապարտված կալանավորը հացադուլ է հայտարարել եւ կարել բերանը

Նոյեմբերի 16-ին  “Նուբարաշեն” քրեակատարողական հիմնարկի կալանավոր, նախկինում հինգ անգամ ազատազրկման դատապարտված Արտակ Աբրահամյանի մոտ հայտնաբերվել և առգրավվել է բջջային հեռախոս: Ա. Աբրահամյանը հայտարարել է հացադուլ և կարել բերանը: Րոպեներ անց վերջինս հացադուլը դադարեցնելու մասին դիմում է ներկայացրել` խնդրելով առգրաված բջջային հեռախոսը հանձնել հարազատներից որևէ մեկին: Henaran.am -ին տեղեկացնում են ՀՀ ԱՆ ՔԿՎ-ից:

ՀԱԿ-ը ԲՀԿ-ից մարդ է ուզում. 168 ժամ

“168 ժամ”-ի տեղեկություններով` ՀԱԿ-ը պատրաստվում է նոյեմբերի 21-ին Աժ շենքի դիմաց հանրահավաք հրավիրել, որի նպատակն է լինելու ստիպել ՀՀԿ պատգամավորներին մասնակցել այդ օրը հրավիրված արտահերթ նստաշրջանին: Սակայն սպասվող միջոցառման մասին ՀԱԿ ներկայացուցիչները գերադասում են առայժմ չբարձրաձայնել: Սա մի կողմից տարօրինակ է թվում, քանի որ տրամաբանությունը հուշում է, որ պետք է հնարավորինս շուտ եւ շատ դրա […]

Ինքնասպան է եղել ոստիկանության գեներալ-մայորի հայրը

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում, Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Շահումյան գերեզմանոցում մահացած տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գերեզմանոց են ժամանել Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը, որոնք այնտեղ հայտնաբերել են 83-ամյա Մ. Զախարյանի դին՝ ձախ կրծքավանդակի հատվածում հրազենային վնասվածքով: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ, […]

ՃՏՊ Աշտարակ-Ուջան ճանապարհին. 1 զոհ

Նոյեմբերի 16-ին, ժամը 16.55-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Ուջան ավտոճանապարհի 7-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանուցնում է ԱԻՆ կայքը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում ՛՛Վազ 2107՛՛ մակնիշի 16 UO 712 […]

Բեռլինում հայագիտության ամբիոնը փակվեց. ո՞վ է մեղավոր

 Բեռլինի Ազատ համալսարանի հայկական բաժնի այս դուռը դոկտոր Ժիրայր Քոչարյանը վերջին անգամ փակեց: Համալսարանում գործող հնդեվրոպական և համեմատական լեզվաբանության ինստիտուտի հայկական բաժնի փակման վտանգն առկա էր դեռևս 2009 թվականից: Հարցը քննարկվել է ՀՀ ԱԺ-ում: Կողմերի մեկնաբանությամբ պատճառները տարբեր են` գումարի բացակայություն, ուսանող չկա, ցանկություն չկա, դիտավորություն և այլն: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի