05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Կկազմակերպվի զինծառայողների ծնողների այց զորամասեր

Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են մայթերի, այգիների ու բակային տարածքների ձյան մաքրման աշխատանքները: Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս պատասխանատուներին հանձնարարել է վարչական շրջաններում ապահովել տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց հարակիցը նդհանուր օգտագործ մանտարածքների պարտադիր բարեկարգման Երևանի ավագանու որոշման պահանջներիկատարումը:

Հանձնարարվել է պայմանագրային պարտավորություններըչկատարող բոլոր տնտեսվարողների նկատմամբ կիրառել “Առևտրի և ծառայությունների”և “Վարչական իրավախախտումների վերաբերյալ” ՀՀ օրենքներովնախատեսված վարչականտույժեր:  

Զեկուցվել է, որ շարունակվում է ամենօրյահսկողությունը հասարակական ավտոտրանսպորտային միջոցների սպասարկման որակի նկատմամբ: Հանձնարարվել է խստացնել վերահսկողությունը չթույլատրված վայրերում ավտոմեքենաների կայանման ուղղությամբ:

Զեկուցվել է նաև, որ մայրաքաղաքի տրանսպորտային երթուղիների սպասարկման համար հայտարարված մրցույթների արդյունքում մայրաքաղաքի երթուղիներում այսօր արդեն չկան “ՌԱՖ” և “Երազ” մակնիշի, ինչպես նաև շահագործման 15 տարին լրացած փոխադրամիջոցներ:

Ճանապարհաշինական ծրագրերի շրջանակում սահմանված ժամանակացույցի համաձայն շարունակվում են Ուլնեցու փողոցից Ռուբինյանց փողոց տանող 2.5 կմերկարությամբ շրջանցի նոր ավոտճանապարհի, ինչպես նաև Լենինգրադյան փողոցը Իսակովի պողոտային կապող ավտոմայրուղու կառուցման աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է ամենօրյա հսկողության տակ պահել կատարվող աշխատանքների ընթացքն ու որակը:

Զեկուցվել է, որ մայրաքաղաքի շենքերի պատշգամբների վթարների կանխարգելման նպատակով կազմվել է աշխատանքային խումբ և գույքագրվել են նման խնդիրներ ունեցող բոլոր շենքերը: Աշխատանքները սկսելու նպատակով հանձնարարվել է կարճ ժամանակահատվածում պատրաստել անհրաժեշտնախագծանախահաշվայինփաստաթղթերըևներկայացնել ֆինանսական գնահատական:

16-րդ թաղամասի բազմաբնակարան շենքերի գազիֆիկացման մասով զեկուցվել է, որ արդեն իսկ պատվիրված են նախագծերը և լայն թափով շարունակվում են նախապատրաստական աշխատանքները:  Հանձնարարվել է հնարավորին կարճ ժամանակում ավարտել աշխատանքներն ու բնակչությանն ապահովել բնականոն գազամատակարարմամբ:

Սոցիալական ապահովության վարչության պետը զեկուցել է, որ  քաղաքապետի հանձնարարությամբ շարունակվում է սիրիահայ ընտանիքներին սոցիալական աջակցության գործընթացը: Անցած մեկ շաբաթվա ընթացքում օժանդակություն է ստացել սիրիահայ 167 ընտանիք, 23 ընտանիքների էլ ցուցաբերվել է անվճար բուժօգնություն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է հետևողականորեն շարունակել սիրիահայերին ցուցաբերվող սոցիալական աջակցությունը:

Թեժ գծերի աշխատանքի և բնակչության կողմից ստացվող ահազանգեր իարձագանքման ընթացքի վերաբերյալ վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որվարչական  շրջաններում ևքաղաքապետարանի ենթակայության համապատասխան կառույցներում անցած մեկ շաբաթվա ընթացքում ստացվել է 108 հեռախոսազանգ, որոնք հիմնականում կրել են կոմունալ-կենցաղային բնույթ:

Զեկուցվել է նաև, որ դրանց գերակշիռ մասը լուծում է ստացել: Քաղաքապետը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է հնարավոր բոլոր եղանակներով բնակիչներին իրազեկել քաղաքապետարանում և վարչական շրջանների աշխատակազմերում գործող  թեժ գծերի հեռախոսահամարների մասին:

ԼՂՀ-ում, ինչպես նաև Սյունիքի և Տավուշի մարզերում ծառայող երևանաբնակ զինծառայողների ծնողների համար, Բանակի օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ կկազմակերպի այցելություն:  Հանձնարարվել է տոնի կապակցությամբ միջոցառումներ կազմակերպել նաև վարչական շրջաններում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ