26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Այդպես ապաշխարում ենք …

Առաջավորաց պահքը ոչ մի կապ չունի նախագահների թեկնածուների քարոզարշավի հետ: Ամեն տարի Հայ առաքելական եկեղեցին ունի որոշակի պահոց օրեր եւ այն համընկնել է պարզապես Առաջավորաց Պահքին: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց Էջմիածնի հոգեւոր կենտրոնի տնօրեն Վարդան Նավասարդյանը:

Առաջավորաց պահքը հատուկ է միայն Հայ Առաքելական եկեղեցուն, այն  հինգ օր լինելու մինչեւ  հունվարի 26-ը ներառյալ: Ինչպես ավանդում է մեզ պատմությունը, Խոր Վիրապից ելնելուց հետո Սուրբ Գրիգորը Տիրոջ հրաշքով դարձի եկած Տրդատ արքային, հայոց մեծամեծերին ու ողջ ժողովրդին, նախքան մկրտելը, 65 օր շարունակ Քրիստոսին ու Նրա հավատքն էր քարոզում եւ այդ օրերից 5-ի ընթացքում պատվիրեց պահքով ապաշխարել:

Այդ հինգ օրերին ժողովուրդն իր արքայով հանդերձ ոչ միայն իրեն զրկել էր կերակուրներից, այլ ինչպես պահանջում է իսկական եւ Աստծու կողմից ընդունելի պահքը, մեծապես զղջում էր իր նախկին հեթանոսական, անբարո կյանքի եւ բոլոր տեսակ մեղքերի համար, մանավանդ հայոց արքան ու մեծամեծերը, որոնք Քրիստոսի հավատքի պատճառով Սուրբ Գրիգորին բազմաթիվ տանջանքների ենթարկելուց հետո օձալից ու խավար խոր փոսը` վիրապն էին գցել, իսկ Հռիփսիմյան կույսերին չարչարելով սպանել:

Այսպես հաստատվեց Առաջավորաց պահքը կամ Առաջավորքը` Հայ Աոաքելական Եկեղեցու առաջին պահքը :

Հայր Վարդանը բոլոր թեկնածուներին խորհուրդ է տալիս Պահքի կանոնները պահել: “Այդպես ապաշխարում ենք, մեղքերի թողություն ենք տալիս, զղջման խորհուրդ ունի, նաեւ Աստծո հետ հաշտվելու եւ մերվելու”,-ասաց Հայր Սուրբը: Նրա կարծիքով, միաբան լինելով եւ հավատքով պետք է առաջ գնալ, եւ կերեւա հայոց միասնականությունը:

Ի դեպ, նախագահի թեկնածու ԱՆդրիաս Ղուկասյանի հացադուլը չի կարելի համարել Պահք: “Հաց ուտելով չէ, Պահքը պիտի զգալ ու պահպանել բոլոր կանոնները”,-եզրափակեց նա: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ