27 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Անտրամադի՞ր է հեռացել Րաֆֆուց

Դերասան Վարդան Պետրոսյանին հրավիրել են Հայաստանի Ֆրանսիական համալսարան: Սակայն այսօր նրան չեն թողել մուտք գործել համալսարան: Այս մասին այսօր ‘’Ազատության’’ հրապարակում լրագրողների հետ հանդիպմանը պատմեց ‘’Ժառանգություն’’ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: ‘’Կեցցե անկախ, ազատ գիտակրթական Հայաստանը’’,-ասաց Հովհաննիսյանը: Նա նաև հայտնեց, որ այսօր իրեն այցելել են Մարդու իրավունքների պաշտպանը, կուսակցականներ, մտավորականներ երկրապահներ և այլ քաղաքացիներ: Երեկ Հովհաննիսյանին […]

Գեներալ Գասպարյանի խղճին /վիդեո/

”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպումն սկսելուց առաջ նախ սպասեց, մինչև բոլոր լռեն, ապա խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել մտավորականներ Հակոբ Հակոբյանի և Արամայիս Սահակյանի հիշատակները:   ”Այսօր մեր ժողովուրդը և ամբողջ աշխարհը հողին հանձնեց Հակոբ Հակոբյանին` ժամանակի ամենափայլուն արվեստագետներից ու մտավորակններից մեկին: Ունեցել ենք նաև այլ կորուստներ, մեկ րոպե լռությամբ հիշենք մեր […]

Արմենուհու համբույրը վարչապետին. Henaran.am-ի թղթակիցը անակնկալի եկավ /վիդեո, ֆոտո/

Ազատության հրապարակում հացադուլավոր Րաֆֆի Հովհաննիսյանի համար վրան տեղադրել-չտեղադրելու թույլտվության շուրջ կրքերի , Սերժ Սարգսյանի եւ “Ժառանգության” առաջնորդի երկխոսել-չերկխոսելու քննարկվող թեժ ալիքի ֆոնին, գուցե ոչ այնքան կարեւոր, միաժամանակ ուշագրավ իրադարձություններ են տեղի ունենում հրապարակից դուրս: Այսօր` մարտի 14-ին անվանի նկարիչ Հակոբ Հակոբյանի հոգեհանգստի արարողությանը մասնակացում էր նաեւ “Ժառանգություն” կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի կինը` Արմենուհի Հովհաննիսյանը: Նա […]

Կառավարությունն ուսանողներին մատչելի վարկեր կտրամադրի

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստին հավանություն տվեց կրթության զարգացման 2011-2015 թթ. պետական ծրագրով նախատեսված ենթածրագրերին, որոնցից մեկի նպատակն է թեթևացնել ՀՀ պետական կամ պետական հավատարմագրություն ունեցող բուհերում վճարովի կարգով ուսումնառող ուսանողների ուսման վարձի բեռը։ Կառավարությունը, բացի ‘’Բնակարան երիտասարդներին’’ վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպության միջոցով տրամադրված վարկերի գումարը վերաֆինանսավորելուց, պետք է հատկացնի նաև վարկի տոկոսագումարի սուբսիդավորման միջոցները (բոլոր […]

Րաֆֆու պայքարի արդյունքը կլինի այն, որ Սարգսյանը ապրիլի 9-ին կերդվի

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը արտասովոր չի համարում Հայաստանի ներքաղաքական իրադարձությունները, հետընտրական զարգացուները: ”Հայաստանը սովորաբար չի ճանաչում ընտրված նախագահին ու դիմադրություն է կազմակերպում”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետը: Նա նշեց, որ ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն, ով արդեն հինգերորդ օրն է հացադուլ անում ”Ազատության” հրապարակում, օգտագործում է այն միջոցները, որ ունի: Իսկանդարյանը համաձայն է, որ Հովհաննիսյանն ու նրա […]

Վախճանվել է Արամայիս Սահակյանը

Մոտ մեկ ժամ առաջ Երեւանի ութերորդ հիվանդանոցում կյանքի 77-րդ տարում, երկարատեւ ծանր հիվանդությունից հետո մահացել է երգիծաբան, բանաստեղծ, հրապարակախոս, “Ոզնի” ամսագրի գլխավոր խմբագիր Արամայիս Սահակյանը: Արամայիս Ադամի Սահակյանը ծնվել է 1936 թ. մայիսի 24, Բաշքենդ գյուղ (այժմ` Արծվաշեն), գուղում:  Ավարտել է Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվական ֆակուլտետը։ Նաև մասնակցել է Մոսկվայի Մ. Գորկու անվան […]

“Ես մեծ նկարիչ մը չեմ, ինչպես Սարյանը….”. հրաժեշտ Հակոբ Հակոբյանին /վիդեո/

“Ես միայն ափսոսել եմ այն 10 տարիներու համար, որ չեմ աշխատել, մնացած ժամանակս ես ապրել եմ իմ նորմալ կյանքովս, նկարչությամբ եմ զբաղվել: Սկզբում Հայաստանում այդքան հեշտ չէր, հետո կամաց-կամաց սկսեցի ինքզինքս գտնելը, ուրախ եմ, որ իբրեւ նկարիչ ապրեցի: Ես մեծ նկարիչ մը չեմ, նշանավոր, ինչպես Սարյանը, այդպես չէ, ամեն մարդ չի կրնա մեծ ըլլալ, ամեն […]

Երեւանցիների 60 տոկոսը

“Gallup International Association” կազմակերպության անցկացրած սոցհարցումների համաձայն`Երեւանի բնակիչների 60 տոկոսը քաղաքապետի պաշտոնում տեսնում է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Հարցումն անց է կացվել մարտի 9-11-ը` Երեւանի 1066 բնակիչների շրջանում: Սխալմունքը հաշվարկներում չի գերազանցում 3 տոկոսը: Կազմակերպության հայկական գրասենյակի տնօրեն Արամ Նավասարդյանի խոսքով` 2-րդ տեղում է հայտնվել “Բարգավաճ Հայաստան” կուսակցության ղեկավար  Գագիկ Ծառուկյանը, ում որպես քաղաքապետ տեսնում […]

Վրանը տեղադրվելու է. Ազատության հրապարակում թեժանում է

“Ժառանգության” ներկայացուցիչների բանակցությունները ոստիկանների հետ արդյունք չտվեցին եւ նրանք վերջնական եզրահանգման չեկան: Ըստ “Ժառանգություն” խմբակցության նախագահ Ռուբեն Հակոբյանի, այնուամենայնիվ, վրանը Ազատության հրապարակում տեղադրվելու է եւ այսօր` Րաֆֆի Հովհաննիսյանի ժամը 17-ի բացօթյա ասուլիսից հետո, “առանց որեւէ սադրանքի ձեռամուխ կլինեն վրանի տեղադրմանը”: Հիշեցնենք, քիչ առաջ Ազատության հրապարակում ոստիկանների եւ “Ժառանգականների միջեւ միջադեպ գրանցվեց. ոստիկաններն արգելեցին նրանց հացադուլ […]

Ցնցումներ

Մարտի 7-ից մինչև 13-ը ՍՊԾ-ի դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցել է 3 բալանոց 2 թույլ ցնցում: Առաջին սեյսմիկ իրադարձությունը տեղի է ունեցել մարտի 11-ին  Արմավիր քաղաքից 19 կմ դեպի հյուսիս, որին ժամեր անց նույն էպիկենտրոնային գոտում հաջորդել է երկրորդ ստորգետնյա ցնցումը: Վերջինս զգացվել է Մեծամոր քաղաքում` 2-3 բալ ուժգնությամբ: Տարածաշրջանում. 3 բալ և ավելի ուժգնությամբ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի