02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Լրագրողի մասնագիտությունն էլ չփրկեց. Արաքսյան երրորդ տարին բանտում է

“Սիալտուր” տուրիստական գործակալության տնօրեն Արաքսյա Մանուկյանը չէր պատկերացնում, որ մի օր կհայտնվի ճաղավանդակների ներսում: Լրագրողի մասնագիտությունն էլ չփրկեց: Չգիտի` երիտասարդ էր սխալվեց, թե գլխին սարքեցին: “Այդ ամենը էնքան արագ տեւեց, մի քանի օրվա ընթացքում, որ չհասկացա ինչպես ընկա ծուղակի մեջ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց դատապարտյալը:

Ըստ դատավճռի՝ 2009թ. հունիս-հուլիս ամիսներին` Արաքսյա Մանուկյանը  ներկայանալով որպես “Սիալտուր”-ի ներկայացուցիչ հեռուստատեսությամբ` “վազող տողով”, եւ “Նոր Պատուհան Ռելթի” ՍՊ ընկերության միջոցով Երեւանի մի շարք բազմաբնակարան շենքերի վերելակների խցիկներում տեղադրված գովազդային ցուցատախտակներով գովազդել է գոյություն չունեցող “Սիալտուր” տուրիստական գործակալությունը` առաջարկելով Թուրքիայի Հանրապետության Անթալիա եւ Վրաստանի Հանրապետության Քոբուլեթի քաղաքներում շահավետ պայմաններով կազմակերպել քաղաքացիների հանգիստը։

Հինգ տարի 6 ամիս  պատժվեց խարդախության համար: Մոտ 3 տարի է “Աբովյան” քրեակատարողական հիմնարկում է: Ամուսնացած չի, չգիտի էլ կամուսնանա, թե այս տարիները, ի վերջո, իրենց դրոշմը կթողնեն: Անազատության մեջ շատ բան է հասկացել: “Գիտես, դրսում բոլորին թվում է, թե անսխալական ենք, ճիշտ ենք; Բայց այստեղ բոլորս մի կարգավիճակ ունենք, տարիքը, կրթությունը, ցենզը նշանակություն չունի: Ու մտորում ես` ինչու սխալվեցի”,-պատմում է Արաքսյան:

Անազատ տարիները նրան շատ բան են սովորեցրել: “Ճիշտ է, իմ տարիքը էն չի, որ այստեղ լինեմ, 30-ից 35-ը ամենալավը շրջանն է, որ կարաս դրսում օգտակար գործեր անես, բայց …”: Դատարանում տուժողները հայտարարեցին, որ չեն ուզում Արաքսիան դատապարտվի, բայց դե օրենք է: “Արել եմ, սխալվել եմ, պիտի քավեմ մեղքս”,-ասում է:

 Աղջիկներով երեկոյան հավաքվում են, սրճում, խոսում, կիսվում ցանկություններով: Արաքսիան կարոտել է Երեւանը: Միակ երազանքը եղբոր երեխայի ձեռքից բռնած ման գա Երեւանի փողոցներով՝ “Երկու տարեկան է, ծնվել է եւ չեմ տեսել դեռ”:

 

Henaran.am-ը շնորհակալություն է հայտնում Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական  վարչության պետ, գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանին:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ