18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Նուբարաշենցիները վառված են ԲՀԿ-ական թաղապետից /վիդեո/

Նուբարաշեն թաղամասի բնակիչները գոհ են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գործունեությունից: Ասում են՝ քաղաքապետը գալիս է, ծանոթանում իրենց խնդիրներին: Henaran.am-ի հետ զրույցում նրանք նշեցին, որ իրենց բազմաթիվ խնդիրների լուծման հույսը դնում են միայն քաղաքապետի վրա.

”Կանաչապատում է արել, մեր խնդիրներն է լուծել, ասֆալտապատել է փողոցները, հիմա ավելի մեծ սպասումներ ունենք”:

Մի շարք խնդիրներ էլ առանձնացրին: ”Գազաֆիկացում չունենք, տրանսպորտը ահավոր վիճակում է, իջնում ենք քաղաք, երեկոյան տրանսպորտ չկա, որ տուն գանք, լուսավորություն չկա ուշ գիշերին”: Հարցրինք՝ դիմե՞լ են իրենց թաղապետին, որպեսզի վերջինս խնդիրը բարձրացնի քաղաքապետարանում,  նուբարաշենցիներն արձագանքեցին. ”Եթե հանդիպենք թաղապետին, իհարկե”: 

Նրանցից շատերը նույնիսկ չգիտեն՝ ով է իրենց թաղապետը: Միայն առիթների դեպքում են հանդիպում: ”Առանձնահատուկ հանդիպումներ չեն լինում, չի լինում, որ գա հանդիպի համայնքի բնակիչների հետ, ասի` ասեք, տեսնեմ ինչ խնդիրներ ունեք”:

”Մեր թաղապետը միայն ընտրությունից ընտրություն է գործ անում: Մի հատ հլա աղբանոցով անցեք տեսեք` ինչ է կատարվում”,-նշեցին նրանք:

Մի կին էլ պատմեց, որ հաճախ են ԲՀԿ-ական թաղապետ Մհեր Հովհաննիսյանին դիմում խնդիրներով, սակայն ոչ մի խնդիր չի լուծվել: ”Ոչ մի հարցին պատասխան չի տալիս: Շատ անտարբեր է, ժողովրդի պահանջը չի կատարում: Դիմել ենք, ոչ ոքիս պատասխան չի տվել…՛՛:

Մի խումբ կանայք էլ, ովքեր ներկայացան որպես ՛՛Դոմիկի՛՛ բնակիչներ, պատմեցին, որ թաղապետն իրենց չի ընդունում: 

”Ես, ասում է, էդ թաղամասին չեմ ընդունում, նրանք մարդիկ չեն համարվում”:

Տեսանյութը` քիչ անց

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ