25 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Աբովյանում ”Ժառանգության” թվերի պատճառը ԲՀԿ-ն է/վիդեո, ֆոտո/

”Ժառանգություն” կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր այցելեց նաև Կոտայքի մարզի Աբովյան քաղաք: Նախ նա շրջեց քաղաքում, այցելեց տոնավաճառ: Այստեղ Հովհաննիսյանին մոտեցավ մի տղամարդ, ով կատակեց. ”Բանկում փող ունեմ, դասավորի ստանամ, մագարիչ կանեմ”: Ապա Րաֆֆի Հովհաննիսյանը մոտեցավ քաղաքապետարանի դիմաց հավաքվածներին: Նախքան Րաֆֆու ելույթը ներկաներին ողջունեց ”Ժառանգության” անդամ Արման Մուշեղյանը: ”Եթե ԲՀԿ-ը չեզոք դիրք չգրավեր, միգուցե և […]

Տնտեսական աճից` “տռասաներ”

Կառավարության այսօրվա` փետրվարի 28-ի նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը անդրադարաձավ տնտեսական աճին: Վերջինս հղում անելով Ազգային վիճակագրական ծառայութան  տվյալներին` նշեց, որ ըստ 2012 թ. ցուցանիշների ՝ ՀՆԱ աճը կազմել է 7.2%: “Հանրապետության նախագահը մեր առջեւ դրել էր 7տոկոսանոց թիրախ, որը մենք ձեզ հետ իրականացրել ենք: Միեւնույն ժամանակ այս բարձր ձողանիշը, որ միասին կարողացել ենք հաղթահարել, 2013 […]

ՄԻՊ-ը` փոխվարչապետին

Հաշմանդամություն ունեցող անձանց քվեարկելու իրավունքի լիարժեք լուծման համար Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դիմել է Հայաստանի փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին:           “Մեծարգո պարոն Գեւորգյան,  Սույն թվականի փետրվարի 18-ին տեղի ունեցած Հայաստանի Հանրապետության նախագահական ընտրությունների ընթացքում ստացված մի շարք ահազանգերով ստացված տեղեկությունների, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, ինչպես նաեւ տարբեր հասարակական կազմակերպությունների կողմից անցկացված […]

Այրեց Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի նկարները /ֆոտո, վիդեո/

“Այսօր կամ մարտի 2-ին մեր ապագա ուղենիշները ձեզ հետ խորհրդակցելով կներկայացնեմ”: Այսօր Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում հայտարարեց  “Ժառանգության” առաջնոդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա պահանջեց տեղացիներին իրեն պայքարի ընթացքում մենակ չթողնել: Բնակիչները Henaran.am-ի հետ զրույցում նշեցին, որ հիասթափված են ընդդիմությունից եւ եթե եւս մեկ անգամ էլ հիասթափվեն, այլեւս “այս երկրում չեն ապրի”: Նոր Հաճնցիներից մեկն էլ […]

Ի վերջո, ԵՊՀ-ում զորք կա՞, թե՞ չկա /վիդեո/

Երկվանից դժգոհության ալիք է բարձրացրել ԵՊՀ ռեկտորի օգնական Գևորգ Մելքոնյանի հայտարությունը` ուղղված դասադուլավորներին, թե ուր է “զորքը” բերեք: Սոցցանցերում էլ սկսեց ակտիվ  քննարկվել նրան պաշտոնակ անելու հարցը : Լրագրողները այսօր կառավարության նիստից հետո  ԿԳ  նախարար Արմեն Աշոտյանից հետաքրքրվեցին` արդյո՞ք զորք կաԵՊՀ–ում : Աշոտյանը հարցին հարցով պատասխանեց ` իսկ ԵՊՀ–ում ստրուկ կա՞: Ի վերջո, համալսարանում զորք […]

Իշխանությունը քննարկում է ԱԺ արտահերթ ընտրությունների հարցը. Ռուբեն Հակոբյան

Քիչ առաջ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ ավարտված քննարկումից հետո ԱԺ “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը լրագրողներին ասաց, որ վիճելի հարցեր կան, բայց բնականաբար, ցանկություն կա, որ բանակցությունները նորմալ արդյունքներ ունենան: ‘’Բնականաբար,  եթե համաձայնություն լիներ, կասեինք, որ այս պահին համաձայնություն կա: Եթե չենք ասում, նշանակում է, որ կան վիճելի կետեր’’,-նշեց Ռուբեն Հակոբյանը: Նա չմանրամասնեց, թե […]

Սումգայիթյան ջարդերի 25-ամյակին նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել Բրյուսելում

Փետրվարի 27-ին Բելգիայի Հայ դատի հանձնախումբն ու “Հայասա” հայ ուսանողների միությունը, ի հիշատակ սումգայիթյան ոճրագործության զոհերի, կազմակերպել էին բողոքի ցույց Բելգիայի Թագավորությունում Ադրբեջանի դեսպանատան առջեւ: Ակցիային հաջորդեց ներկաների երթը դեպի Բրյուսելի կենտրոնական հրապարակներից մեկում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարը: Հուշակոթողի մոտ Բելգիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցն ու ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Արմեն Եդիգարյանը, […]

Նոր մանրամասներ Վարդան Ղուկասյանի փեսայի սպանության գործից

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացու Կարեն Եսայանի սպանության գործով ամբաստանյալ Հարություն Սարգսյանի նկատմամբ չէին կարող քննության խորթ մեթոդներ, ճնշումներ ու բռնություններ կիրառվել: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Վարդուհի Էլբակյանը նշեց, որ ասվածի ապացույցն է այն, որ նա իրեն վնասող ոչ մի ցուցմունք չի տվել: Կողմը գտնում է, որ ավելի արտոնյալ վիճակում գտնվող կասկածյալ կամ […]

Ուշագրավ բացահայտում. նախագահի թեկնածուն հարում է աղանդավորական կառույցի

Հայաստանում կա մոտ 350 հազար մարդ, ով Հայ առաքելական եկեղեցու հետևորդ չէ, որոնցից քայքայիչ աղանդների մաս են կազմում 200-250 հազարը: Այս մասին այսօր “Հենարան” ակումբում լրագրողների հետ հանդիպանը հայտնեց Քայքայիչ պաշտամունքից տուժվածների վերականգնողական եւ օգնության կենտրոնի նախագահ Ալեքսանդր Ամարյանը: Անդրադառնալով առանձին աղանդներին`նա նշեց, որ “Աստծո հարսնացուներ” կառույցը, որի մասին վերջերս շատ է գրվում, նոր կրոնական […]

Վախեցեք ժողովրդի արթնացումից

“Նաիրի երկիրն անտարակույս կծնի նաեւ իր Թոլսթոյը, որը կստեղծի մեր ժողովրդի սխրանքին արժանի դյուցազներգություն` Ղարաբաղի պատերազմի եւ խաղաղության մասին, ուր կլինի ամեն ինչ. ե՛ւ հաղթանակ, ե՛ւ տարեգրություն, ե՛ւ դյուցազներգություն“: ԶՕՐԻ ԲԱԼԱՅԱՆ Բնիկ արցախցի, իր պապենական հողի ազատագրմանը մինչեւ վերջ իր մասնակցությունը բերած, ականատեսի իր վկայություններով մեր ազգային այդ նվիրական էջը թղթակցություն ու գրքեր դարձրած, նրա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի