09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Բարեգործական անվան տակ որևէ մեկին թույլատրելի չէ նվաստացնել մարդկանց

”Այսօր հնարավորություն ունեք մասնակցելու մեր երկրորդ միջոցառմանը, հիմա մենք բավականին ակտիվ գործունեության մեջ ենք` և ”Ժառանգությունը”, և ”Բարև Երևան” դաշինքը: Բոլորդ տեղյակ եք ՛՛Ժառանգության՛՛ ծրագրին, որևէ խնդիր կամ խոչընդոտ չունենք, միշտ սպասարկել ենք երևանցու շահը:

Մենք ավագանիում մեծամասնություն ենք կազմելու և պաշտպանելու ենք երևանցու շահերը:  ”Բարև Երևան” դաշինքը միանշանակ ունենալու է հաղթանակ”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ”Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը` պատասխանելով Henaran.am-ի հարցին, թե շատերը նշում են, որ ”Բարև Երևանը” ակտիվ չի, քանի որ վստահ է, որ պարտվելու է: Փաստանջյանն այդ խոսակցությունները անհիմն համարեց:

”Մենք համոզված ենք, որ ունենք հաղթական քաղաքացիներ”,-նշեց պատգամավորը: Ինչպես է ”Ժառանգությունը”ընտրակաշառքների դեմ պայքարելու .

Խտացրած կաթ բաժանողներից ակնկալել արդարացի մոտեցում` սխալ է: Ամենակարևոր գործընթացն այս շրջանում այն է, որ քաղաքացին արդեն հասկանում է, որ խտացրած կաթով ձայնը չպետք է վաճառի: Այս ամբողջ գործընթացը դրան էր միտված: Կաշառք բաժանողներն ուրիշ ոչնչի ունակ չեն, դա արդեն ակնհայտ է:

Քաղաքացին գիտակցում է, որ կաշառքը ստորացնող երևույթ է”: Ինչ վերաբերում է  նրան, որ ԲՀԿ-ը երկու օր առաջ անվճար ”պազիկ” էր տարել Ավան թաղամաս, ինչից բնակիչները վիրավորվել էին, Փոստանջյանն ասաց. ”ՀՀ-ում շուրջ մեկ միլիոնից ավելի մարդ գտնվում է աղքատ վիճակում և շահագործել այդ մարդկանց սոցիալական վիճակը, անթույլատրելի է: Եթե նույնիսկ տեղի են ունենում բարեգործական միջոցառումներ, դրանք պիտի տեղի չունենան գովազդի միջոցով: Բարեգործական անվան տակ որևէ մեկին թույլատրելի չէ նվաստացնել որևէ մեկի արժանապատվությունը: Մարդիկ այս պարագայում նույնիսկ իրենց ձայնը վաճառքի չեն հանում”:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ