12 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Անակնկալ-նվեր եվրոպացի դիտորդներին. Բաղրամյան փողոցի երթեւեկությունը խափանված է /ֆոտո, վիդեո/

Փետրվարի 22-ին Բաղրամյան 18-ում` ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի առջեւ հավաքված բողոքի ակցիայի մասնակիցներին ոստիկանները պահանջել են գրասենյակից մի փոքր ներքեւ կանգնել` չթողնելով մոտենալ գրասենյակի շենքին:  Հիշեցնենք, ակցիայի մասնակիցները հավաքվել են ԵԱՀԿ գրասենյակի առջեւ` դատապարտելու միջազգային դիտորդական առաքելություններին` ՀՀ նախագահի ընտրությունները առաջընթաց որակելու համար: Այստեղ են երեկ Ազատության հրապարակում գտնվող ակտիվիստները, ովքեր ավելի վաղ խափանել էին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի […]

ԱՄՆ-ում փնտրվում են խարդախության մեջ մեղադրվող հայեր

ԱՄՆ իշխանությունները փնտրում են 2 հայերի, ովքեր փորձել են “Medicare” ընկերությունից խաբեությամբ ստանալ 1.3 մլն դոլար: Ենթադրվում է, որ նրանք թաքնվում են Կալիֆորնիայի Գլենդեյլ քաղաքում:  Ինչպես տեղեկացնում է “Glendale News-Press”-ը, Անուշ Սահակյանը եւ Կարո Գոթի Բլխոյանը ներառված են Առողջապահության դեպարտամենտի եւ ԱՄՆ-ի սոցիալական ծառայությունների կողմից ամենափնտրվող մարդկանց ցանկում` Հարավային Կարոլինայում կեղծ բժշկական կլինիկայի գոյություն չունեցող […]

Ամալյանն ամփոփեց

Նախագահի ոչ բոլոր թեկնածուներն են օգտվել  հեռուստառադիոընկերությունների անվճար եթերաժամանակից: “Շատ ավելի ճկուն է հեռուսատահաղորոդումներում հյուրընկալվելով` տեսակետներ հայտնելը, քան անվճար ժամանակահատվածում օգտվել ինչ-որ քարացած տեսահոլովակի ցուցադրությունից”: Այսօր ամփոփելով նախընտրական շրջանում հեռուսառադիոընկերությունների կողմից ՀՀ նախագահի թեկնածուների լուսաբանման ընթացքը` նշեց ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը: Այս ընտրությունների ժամանակ հանձնաժողովը մի քանի էական առաջընթաց է արձանագրել. “լավ են  աշխատել լրատվական  […]

“Ազատության” հրապարակում հանրահավաքները կշարունակվեն անկախ քաղաքապետարանի որոշումից

Երեւանի քաղաքապետարանը մերժել է “Ժառանգության” դիմումը` փետրվարի 23-ին, 24-ին եւ 25-ին  Ազատության հրապարակում հավաքներ անցկացնելու վերաբերյալ դիմումները, քանի որ իրազեկումները ներկայացվել են օրենսդրությամբ սահմանված ժամկետի խախտումով։ Կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը այսօր հայտարարեց, որ իրենք շարունակելու են հանրահավաքները Ազատության հրապարակում` անկախ քաղաքապետարանի թուլտվությունից, թեեւ քաղաքային իշխանության կողմից իրենց դիմումի մերժումը բխում է օրենքից: Արմեն Մարտիրոսյանը […]

Գերագույն հոգեւոր խորհրդի նիստ է գումարվել

Փետրուարի 19-21-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցաւ Գերագոյն հոգեւոր խորհրդի ժողով ընդլայնուած կազմով: Ժողովի սկզբում Վեհափառ Հայրապետն իր օրհնութիւնն ու գնահատանքը բերեց ԳՀԽ անդամներին` իրենց օգտակար ծառայութեան համար: ԳՀԽ նիստերը նախագահեցին Երուսաղէմի հայոց պատրիարքական տեղապահ Տ. Արիս արքեպիսկոպոս Շիրվանեանը եւ Կ. Պոլսի հայոց պատրիարքական […]

Բարոյական չի համարել` հրաժարական է տալիս /լրացված/

Ըստ որոշ տեղեկությունների, Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: Henaran.am-ի տեղեկություններով մարզպետը բարոյական չի համարել փետրվարի 18-ին նախագահի ընտրություններում իր մարզի ՀՀԿ թեկնածուի օգտին գրանցած վատ ցուցանիշի արդյունքում շարունակել պաշտոնավարումը: Henaran.am-ի հետ զրույցում նա ասաց, որ ժամանակ չունի մեկնաբանությունների, զբաղված է, եւ մի երկու ժամից կզանգահարի եւ կպատասխանի մեր հարցերին: Ի դեպ, […]

Րաֆֆիին ընտրել են անգիտակիցները, գեյերը և Հայաստանի թշնամիները

”Րաֆֆի Հովհաննիսյանը Քաջ Նազարի բախտին արժանացավ այն առումով, որ ժամանակին Լևոն Տեր- Պետրոսյանի, ապա ԲՀԿ-ի ձայները անցան նրան: Հայաստանում կա 500 հազար մարդ, ովքեր լիբերալ, ծայրահեղ լիբերալ, բայց այդ գաղափարախոսության կողմնակիցներն են: Նրանք քվեարկեցին Րաֆֆիի օգտին: Այդ Քաջ Նազարի բախտով իր վրա ընկած կապիտալը նա ոչ թե պիտի ցրեր անլուրջ պահվածքով, այլ իրագործեր այդ քաղաքական […]

“Ժառանգության” հայտարարությունը

 2013թ. փետրվարի 18-ին կայացան ՀՀ նախագահի ընտրություններ: Հաջորդ օրը ԿԸՀ-ն հրապարակեց արդյունքները, որոնք չեն արտահայտում ընտրողների կամքը: Համաձայն ԿԸՀ-ի, Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել է ձայների շուրջ 37 տոկոսը, Սերժ Սարգսյանի 58 տոկոսի դիմաց:   Անգամ այդ պաշտոնական տվյալներով՝ Սերժ Սարգսյանը ոչ միայն չի հասել առավելության, այլեւ քաղաքային տեղամասերի մեծամասնությունում պարտվել է: Հիմնականում գյուղական առանձին տեղամասերում, իբր, […]

Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունել է ընտրության արդյունքները. Հայկ Բաբուխանյան

՛՛Մենք դուրս եկանք հաղթանակած, հաղթանական ժողովրդով: Մեր երկրի վերընտրված նախագահը, ինչպես կանխատեսում էինք, ստացավ ժողովրդի մեծամասնության ձայները՛՛,-այսօր ասուլիսում փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններին նման գնահատական տվեց ՍԻՄ առաջնորդ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը: Նա միֆ է համարում այն տեսակետերը, թե ընտրությունները մրցակցային չէին, ժողովուրդը անտարբեր էր, թե ձևավորվել էր վախի մթնոլորտ: Հարցին, թե այդ […]

Ամեն ինչ անում են, որ նախագահը լեգիտիմություն չունենա

“Անկախություն ձեռք բերելով՝ մենք ի վիճակի չեղանք ստեղծել նորմալ պետական համակարգ ու արդարադատության համակարգ: Եթե այս ամենը չկա, ընդդիմությունն էլ չի կարող հաղթել ընտրություններում: Այլ երկրներում անկախ դատական համակարգ կա”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպես ներկայացրեց ընդդիմության պարտությունն ընտրություններում “Վերելք” քաղաքական վերլուծությունների հիմնադրամի նախագահ Արծրուն Պեպանյանը: Ըստ Պեպանյանի՝ նրանք, ովքեր որպես ընդդիմադիր գործիչ՝ մասնակցում են ընտրություններին, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

Ամենաընթերցված