27 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Եթե ունի նեւրոզ , կդառնա հիվանդ, եթե չունի՝ կխանգարի հասարակությանը՝ դառնալով քաղաքագետ

Ըստ նյարդաբան Նիկոլայ Խաչատրյանի, աշխարհում  այսօր չկա որեւէ մեկը,  որը ախտահարված չլինի կամ չի լինելու նյարդային հիվանդություններով: Աշխարհում մեծ թիվ են կազմում էպիլեպսիայով, շիզոֆրենիայիով եւ այլ նյարդային հիվանդություններով տառապող մարդիկ:

Նրանց թիվն արագ աճում է նաեւ այն պատճառով, որ երբեմն մի քանի  նյարդաբաններ ճիշտ չեն կողմնորոշվում: Աշխարհում այսօր մոտ մեկ միլիարդ մարդ տառապում է նյարդային հիվանդություններով, Հայաստանում էլ այս թիվը զգալի է: Միայն թե նյարդաբանը գտնում է, որ մեծ առումով սր “սա ոչ թե հիվանդություն է, այլ դիագնոզ”: Ըստ “Հենարան” ակումբի բանախոսի` չպետք է նյարդային հիվանդության հիմքում տեսնել ռեֆլեքսի գերակայությունը:

“Բժշկության մեջ կա նաեւ այնպիսի թյուր կարծիք, թե որքան շատ ենք շնչում, այնքան շատ ենք թերսնուցում մեր ուղեղը: Դա կապում են անոթների նեղացման եւ լայնացման հետ, թե թթվածնի ավելցուկից է գալիս գլխապտույտն ու ուշագնացությունը:

Ոչ, հակառակը: Նույնը ժամանակին ասում էին նաեւ էպիլեպսիայի մասին: Երբ ուղեղի կեղեւը շատ արյուն է ստանում, այն ակտիվանում է եւ հակառակը` ինտենսիվ է աշխատում օրգանիզմը”, – ասաց  բժիշկը:

Նեւրոզների պատճառները շատ են, բայց շատ դեպքերում դրանց բնույթն էլ են բժիշկները խեղաթյուրում: “Եթե մարդ ունի նեւրոզ , նա կդառնա հիվանդ, իսկ եթե չունի՝ կխանգարի հասարակությանը՝ դառնալով քաղաքագետ”,-կես կատակ, կես լուրջ ասաց նյարդաբանը:

Նեւրոզի պատճառները վատ նյութափոխանակությունն է, ուղեղի թերսնուցումը: Նիկոլայ Խաչատրյանը չի կարող ըմբռնել այն, որ  ժամանակակից բժշկւթյունը պայքարում է խոլեստերինի դեմ: Իրականում խոլեստերինը անհրաժեշտ է օրգանիզմին: Անոթների սխալ բուժումն էլ է բերում նյարդային հիվանդությունների:

 “Աչքի հատակը նայելով արդեն կարելի է տեսնել, թե խոլեստերինի մակարդակը, եւ թե անոթների մաքրությունը, որը շատ կարեւոր է նեւրոզների բացահայտման եւ կանխարգելման համար”, – լրագորղների հետ հանդիպմանը եզրափակեց նյարդաբանը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ