Վարչապետը բացատրելու գործն իր վրա վերցրեց` “առանց ատկատների՞”

Այսօր կառավարության նիստում որոշում ընդունվեց ՛՛Գնումների մասին՛՛ Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պատվիրատուների կողմից ձեռք բերվող որոշ ապրանքատեսակների տեխնիկական բնութագրեր և առավելագույն գներ սահմանելու մասին: ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը ներկայացրեց որոշումը ու նշեց, թե ինչ է այն տալու հասարակությանը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը և նախարարները լսեցին, ապա վարչապետն անձամբ բացատրեց, թե ինչ է սա նշանակում: ՛՛Հիմա կարաս սովորական մարդու համար ասես, ինչ է այս որոշումը նշանակում՛՛,-ասաց վարչապետը, ապա շարունակեց.
՛՛Առաջինը ես ասեմ, ամենակարևորը որ մեզ դիմում էր թատրոնի ղեկավարը, որ այս ընթացակարգով չենք կարողանում գնումներ կատարել, թույլ տվեք մինչև մեկ միլիոն դրամ գնումներ կատարել, այսօրվա որոշումով թույլ ենք տալիս, որ մինչև մեկ միլիոն դրամը մարդիկ կարողանան գնումներ կատարել՛՛:
Վարչապետը հետաքրքրվեց, թե երբ է որոշումն ուժի մեջ մտնում:
՛՛Ոնց ասեք, ոնց եք ուզում լինի՛՛,-պատասխանեցին Տիգրան Սարգսյանին: Նա հորդորեց ամենասեղմ ժամկետում այս որոշումը ուժի մեջ դնել:
Վարչապետը նշեց, որ բոլոր նախարարներն իրենց հսկողության տակ են պահելու յուրաքանչյուր տարի ձեռք բերվող ապրանքների գները: Օրինակ`միսը, գրիչը, վառելիքը: Վարչապետը նշեց, որ հսկող մարմինները հայտնաբերել են, որ այդ գնվող ապրանքների ձեռքբերման գինը ավելի բարձր է, քան կարող եք ձեռք բերել խանութում, սակայն պիտի լինի հակառակը: Վարչապետն առաջարկեց այդ բոլոր ապրանքատեսակները սահմանել ըստ տիպերի:
Բացի այդ, իրավունք չկա այդ ապրանքների թվում առանձնահատուկ տեսակի ձեռք բերել, այսինքն՝ պիտի բոլորը ձեռք բերեն նույն թուղթը, իսկ եթե որոշեն առանձնահատուկ տեսակի ձեռք բերել, պիտի թույլտվություն լինի:
Վարչապետը շեշտեց, որ հաճախ այդ միջոցով խաբեություն է լինում: ՛՛Խորամանկություններ թույլ չենք տալու: Եթե մակարոն ենք առնում, այս տեսակն է, թանկ մակարոն չենք առնելու, ցանկը ամեն տարի ձեր ձեռքի առաջ է եղել, ձեզ զեկուցելու են, որ հաղթել է այս ընկերությունը, դուք պետք է համեմատեք գինը՛՛,-ասաց :
Սա վերաբերում է գնւոմների գերակշիռ մասին: ՛՛Արգելում ենք դրանից բարձր գներով ձեռքբերում ու վերահսկողության պատասխանատվությունը դնում ենք նախարարների վրա՛՛,-ընդգծեց Տիգրան Սարգսյանը:
Բացի այդ , այն ձենարկությունները, ում ֆինանսական հաշվետվությունը հավաստի չէ, ճիշտ կլինի, որ նրանք իրավունք չունենան մասնակցելու գնումներին և դա պետք է ամրագրել կառավարաության որուշումով:Այս որոշումը, պետք է որ նվազեցնի “ատկատների” հնարավորությունը: