09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Զարուհին առանձին կզրուցի

՛՛ՀՀ քաղաքացիները ապրիլի իննին հստակ ցույց տվեցին այն գիծը, որ այլևս որևէ կերպ չեն ճանաչում ապօրինի իշխանություններին, չեն ճանաչում այն սուտն ու կեղծիքը, որ այլ վայրում էր տեղի ունենում, նահանջ չի լինելու: Այն մարդիկ, ովքեր այս գաղափարը կրողն են, պաշտպանվելու են հենց Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից և առաջ են մղելու մեր այն գաղափարը, որի կրողն ենք՛՛,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Նա նշեց, որ ապրիլի 19-ին Րաֆֆի Հովհաննիսյանը դահլիճային հանդիպման ժամանակ կներկայացնի ապագայի վերաբերյալ ծրագրեր ու համապատասխան փաստաթուղթ: Փոստանջյանը չմասնավորեցրեց, թե ինչ փաստաթուղթ է դա լինելու, սակայն նշեց, որ ծանոթանալու հնարավորություն կտրվի:

Որ քաղաքական ուժերը ներկա կլինեն այդ հանդիպմանը. Փոստանջյանն ասաց, թե իրենք այլևս վայր են դրել կուսակցական դրոշակները: ՛՛Մուտքն ազատ է լինելու և բոլորը, եթե ցանկանում են, պետք է մասնակիցը լինեն այդ գործընթացին: Մենք կարևորում ենք քաղաքացիների մասնակցությունը՛՛:

Դիտարկմանը, որ ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանը ակնարկել է, որ հրավերը պետք է արվի գոնե հեռախոսազանգի միջոցով, պատգամավորը պատասխանեց. ՛՛Ես այդ կազմակերպչական հարցերով չեմ զբաղվում, բայց եթե ակնկալում են, ուրեմն նման հրավեր կունենան՛՛: Իսկ այն, որ Վարդանյանին անհասկանալի են Հովհաննիսյանի վերջին գործողությունները, Փոստանջյանն ասաց.

՛՛Շատ եմ ցավում, որ այդպիսի փորձված քաղաքական գորիծչը չի ընկալել, որովհետև մենք գործ ունեինք մի ահաբեկչական միավորման հետ, որը Սերժ Սարգսյանն է գլխավորում ու դու պետք է պատրաստ լինես, գնաս այնպիսի գոծողությունների, որպեսզի չվնասես այդ մարդկանց: Ես կարող եմ իրենց հետ առանձին զրույցներ ունենալ ու պարզաբանումներ տալ՛՛:

Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերից հիասթափված են նաև Ազատության հրապարակում մշտապես ներկա գտնվող մարդիկ: Փոստանջյանը դիտարկմանն այսպես պատասխանեց, որ այդ մարդիկ հիմնականում ակնկալում էին իրենց միայնակ չթողնել, ինչն էլ իրենք արել են:

Լևոն Տեր-Պետրոսյանի հայտնի` “միանայի որ ինչ անեի` աղոթեի” հայտարարության մասով պատգամավորն ասաց. ՛՛Ես հարգում եմ Լևոն Տեր-Պետրոսյանի այն արտահայտությունը, որ այն տարիքում է գտնվում, որ չի կարող զբաղվել ակտիվ քաղաքականությամբ:

Ես Ամանորին երեք նախագահներին ուղարկել էի բացիկ, որը քանդված Բաբելոնյան աշտարակն էր: Ես նրանց դիտարկում եմ որպես քանդված Բաբելոնյան աշտարակ. այս քսան տարիների ընթացքը և նրանց կառավարման շրջանը  համարում եմ ձախողված”:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ