ԱՀԱԶԱՆԳ.Հայաստանում աճել են սուր շնչառական հիվանդությունները.
ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացվող մշտադիտարկման արդյունքում հանրապետությունում վերջին շաբաթվա ընթացքում արձանագրվել է սուր շնչառական վարակների աճ` գրեթե 1,4 անգամ (2013թ. փետրվարի 11-17-ին 3579, 18-24-ին` 5033 դեպք): Վերջինս պայմանավորված է առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ բնակչության ակտիվ դիմելիությամբ եւ գրիպի ու սուր շնչառական վարակների ներկայիս սեզոնային օրինաչափությամբ։ Բնակչության ակտիվ դիմելիությունը նաեւ գրիպի հետագա բարդությունների առաջացման կանխարգելման […]





































