23 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Տարոնի ոտքերի առաջ ոչխար է մորթելու /ֆոտո, վիդեո/

”Նուբարաշեն վարչական շրջանում մենք փորձեցինք զարգացման ծրագրեր իրականացնել ու ծրագրերի հիմք դնել, որը դեռ տեսանելի չէ, բայց շուտուվ կտեսնեդ՝ ծրագրերի տեսքով: Մենք եկել ենք խնդրելու ձեզ, որ կարողանանք այդ ծրագրերը կյանքի կոչել: Երևանում ու Նուբարաշեն վարչական շրջանում շատ խնդիրներ կան, բայց վստահ ենք, որ միասին կարող ենք ունենալ ավելի լավ բակ, ավելի լավ Երևան, ավելի լավ Նուբարաշեն :

Երևանը մեր մեծ տունն է, միասին պետք է կարողանանք կառուցել այն”,-այսօր՝ ապրիլի 16-ին Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպմանն ասաց Երևանի քաղաքապետ, ՀՀԿ-ի համամասնական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը: ”Ով է ասում, որ խնդիրներ չկան: Այո, կան: Ով է ասում, որ թերացումներ չեն եղել: Այո, եղել են, բայց մեր փորձառու թիմը վստահ է, որ կարող է ծառայել մեր ժողովրդին”,-հավելեց գործող քաղաքապետը:

Նա նշեց, որ Նուբարաշենում հիմնական խնդիրներից են գազաֆիկացումը, կոյուղին, շենքերի ու վերելակների բարեկարգումը: Սրանք բոլորն, ինչպես նաև տրանսպորտի խնդիրն ընդգրկված են ՀՀԿ-ի ծրագրերում:

 Ելույթներից հետո Մարգարյանը լսեց բնակիչներին, ծանոթացավ նրանց խնդիրներին ու յուրաքանչյուրին բացատրեց, թե ինչպես և երբ է լուծվելու նրա խնդիրը: Նուբարաշենցիները իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին ասելով. ”Դու մեզ համար շատ բան  ես արել, մշտապես համոզված եղեք, որ կմնաք մեզ համար շատ հարգված ղեկավար: Աստված ձեզ մի հինգ հատ էսպիսի լավ Տարոն Մարգարյան տա”:

”Արժանի եք ձեր անվանը, ձեր գործին”: Մի կին էլ խնդրեց Տարոնին մարդիկ ուղարկել, որպեսզի տեսնի, թե ինչ պայմաններում է ինքը ապրում: Քաղաքապետն ուղարկեց իր ներկայացուցիչներին, իսկ մի այլ կնոջ էլ խոստացավ անձամբ այցելել ու տեսնել, թե ինչպիսի պայմաններում է նա ապրում: Կինն էլ հայտարարեց՝ ”Որ գաս, ոտերիդ առաջ ոչխար եմ մորթելու”:

Բնակիչների խոսքով` իրենք դիմում են թաղապետարան, սակայն այստեղ նրանց չեն լսում, չեն ուղղորդում, թե որ մարմնին դիմեն իրենց խնդիրների համար: Մարգարյանը նաև խոստացավ հնարավորինս սեղմ ժամկետներում լուծել շենքերի տանիքների խնդիրները: 

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ