06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Վեհափառը հորդորեց պոեզիայի մշակներին

Ապրիլի 16-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` ՛՛Վաչե և Թամար Մանուկյան՛՛ մատենադարանում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Պոեզիայի առաջին միջազգային փառատոնի մասնակիցներին` ուղեկցությամբ Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանի:                                                                                  

Ողջունելով փառատոնի մասնակիցների այցը համայն հայության հոգևոր կենտրոն` Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց ներկաներին:

Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց Հայաստանի գրողների միության նախագահին Երևանում Պոեզիայի միջազգային առաջին փառատոնի կազմակերպման, ինչպես նաև փառատոնը հայոց նվիրական սրբավայր այցելությամբ սկսելու համար:

 

Վեհափառ Հայրապետը, իր խոսքում անդրադառնալով պոեզիայի բարձր կոչմանը, հորդորեց պոեզիայի մշակներին իրենց աստվածաշնորհ կարողություններն ի բարին ծառայեցնել` մարդկության բարօրության, ժողովուրդների միջև բարեկամության կերտման համար:              Հանդիպման վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց տարբեր երկրներից ժամանած գրողներին հետաքրքրող հարցերին:         

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ