Վահագն Խաչատրյանը քաղաքապետ դառնալու դեպքում

Անցած Երեւանի ավագանու ընտրություններին, երբ ՀԱԿ-ը հրաժարվեց իր մանդատներից, ՀԱԿ-ը պատրաստ չէր աշխատել սակավաթիվ մանդատներով: Բայց այսօր 6 տոկոսը հաղթահարելու դեպքում ՀԱԿ-ը կվերցնի իր մանդատները և կաշխատի Երևանի քաղաքապետարանում:
Այդ մասին Henaran.am-ի հետ զրույցում հավաստեց ՀԱԿ քաղաքապետի թեկնածու Վահագն Խաչատրյանը.”Անցած անգամ մենք ունեինք քաղբանտարկյալներ և երբեք համագործակցության չէինք գնա իշխանությունների հետ: Մինչև վերջին քայլը՝ մինչև ազատվեց վերջին քաղբանտարկյալը, և մենք նստեցինք երկխոսության իշխանության ներկայացուցիչների հետ մինչև այն պահը, երբ ձերբակալվեց Տիգրան Առաքելյանը”:
Քաղաքապետ եղած տարիներին Վահագն Խաչատրյանը, իր խոսքով՝ կարևորել է պետական շահը և կարծում է, որ դա ճիշտ մոտեցում է:
Այսօր նա կարևորում է այլ խնդիրներ, օրինակ՝ ՛՛Դալմայի այգիների՛՛ հարցը: Նրա կարծիքով՝ այսօր շնչելու օդ չկա և “ Դալմա” առևտրի կենտրոնի փոխարեն կարող էր լինել կանաչապատ տարածք: Քաղաքապետ դառնալու դեպքում նա կշտկի թերությունը. անտառածածկ տարածք կլինի մարզահամերգային համալիրի ստորոտում:
ՀԱԿ թեկնածուն խոստանում է իրագործել իրենց ծրագրի բոլոր կետերը և նշում է՝ կպարզաբանի ու կնշի արդյունքի հասնելու բոլոր ճանապարհները: