24 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սյունիքի մարզպետը ժամանակավորապես հրաժարվել է պաշտոնից

“Ցավում եմ, որ չէի կարող ու չկարողացա կանխել իմ առանձնատան մոտ տեղի ունեցած ողբերգական միջադեպը, հիմա արդեն բոլոր հարցերի պատասխանը պիտի տա օբյեկտիվ քննությունը: Յուրաքանչյուրը պետք է ըստ իր կատարածի պատասխան տա: Այդ թվում եւ Սուրեն Խաչատրյան ՀՀ քաղաքացին: Ես որոշել եմ թողնել մարզպետի իմ լիազորությունները մինչեւ նախաքննության ավարտը եւ արդեն իմ վերադաս մարմնից ստացել […]

Ազատամարտիկը շուրջօրյա նստացույց է անելու

 Պահեստազորի սպա Վոլոդյա Ավետիսյանը տարածել է հաղորդագրություն: “Ես` ազատամարտիկ եւ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանս, ս.թ. հունիսի 4-ի առավոտյան ժամը 10-ից մինչեւ հունիսի 7-ի երեկոյան ժամը 7-ը Երեւանի Ազատության հրապարակում անցկացնում եմ շուրջօրյա նստացույց` ի պաշտպանություն ազատամարտիկների եւ զինծառայողների արժանապատիվ կյանքի”,-հայտարարել է նա:

Ադրբեջանը փորձում էր հակահայկական քաղաքականություն իրականացնել

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության՝ մայիսի 27-29-ը Բրյուսել կատարած այցի արդյունքները հունիսի 3-ին հրավիրված մամուլի ասուլիսում ամփոփեցին պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը, պատվիրակության անդամներ Կարինե Աճեմյանը, Հրանտ Բագրատյանը, Էլինար Վարդանյանը եւ Նաիրա Զոհրաբյանը: Արտակ Զաքարյանը տեղեկացրեց, որ պատվիրակության անդամները  քաղաքական հանձնաժողովում ներկայացրել են Արեւելյան գործընկերության անդամ երկրներում անվտանգության սպառնալիքներին նվիրված, էներգետիկ անվտանգության հանձնաժողովում՝ Արեւելյան գործընկերության տարածքում […]

Սյունիքի փոխմարզպետը` իր մարզպետ նշանակվելու մասին

”Ոնց կարող է տենց բան լինի, եթե ես աշխատանքի եմ, և աշխատանքի գնացել եմ իմ ժամին, ինչի մասին է խոսքը”,-Henaran.am-ի զրույցում ասաց Սյունիքի փոխմարզպետ Վաչե Գրիգորյանը` մեկնաբանելով լուրերը, թե ինքն այսօր աշխատանքի չի գնացել: Փախմարզպետին բավական ուրախացրեց այս լուրը, և նա նախ մի քանի վայրկյան ծիծաղեց, ապա պատասխանեց մեր հարցին: Նրանից հետաքրքրվեցինք, թե արդյո”ք մարզպետ […]

Երեւանը զարգացող քաղաք է, բայց չի նշանակում, թե բոլոր առաջարկությունները կարող են ընդունելի լինել. Տարոն Մարգարյան

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի հանրապետական ճարտարապետական բաց մրցույթ հայտարարելուն հաջորդած քննարկումներին, նշել է, որ մրցույթի նպատակը այս հարցում մասնագիտական առաջարկություններ ստանալն ու քաղաքացիների առաջարկությունները լսելն է: “Երեւանը զարգացող քաղաք է եւ միշտ պետք է ունենա զարգացման իր տեսլականն ու ծրագրային փաթեթները, ինչը, սակայն, չի նշանակում, […]

Հայաստանի նախագահի արձագանքին չէին սպասում

Հայաստանի երիտասարդական հիմնադրամում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ նվիրված “Համագործակցություն-2013” խորագիրը կրող սայլակից օգտվող հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարաթոնին։ Այն կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, Ռուսաստանի երիտասարդ հաշմանդամների “Ապարրել” ասոցացիան։ “Ապարրել” ասոցիացիայի փոխնախագահ Նիկոլայ Բուդյուկինը տեղեկացրեց, որ իրենք շուրջ երեք տարի պատրաստվել են այս ծրագիրն իրականացնելու համար։ Մարաթոնը կյանքի կոչելու համար իրենց […]

Բուդաղյանի զինվորները սիրում են իրենց հրամանատարին. սպասում են արդարության

ԼՂՀ-ի N զորամասի գնդապետ Արտակ Բուդաղյանին, ով հրազենային վնասվածք է ստացել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած կրակոցների ժամանակ, զինվորների կողմից բավական սիրված ու հարգված է: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց այն զինվոր Կ. Գ-ը, ով ծառայում է այն զորամասում, որտեղ նա մի քանի ամիս առաջ հրամանատար էր:  ”Կարգին մարդ է, ու […]

Կուրսանտն արյունաքամ լինելով մոտեցել է կապիտանին. նոր մանրամասներ

Հելսինկյան Վանաձորի գրասենյակը հյատարարություն է տարածվել, որտեղ մասնավորապես ասված է. ”Հայաստանի ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հունիսի 1-ին հրազենային վնասվածքի հետեւանքով մահացած կուրսանտ Սիփան Մովսիսյանի տան մոտ հավաքած էին նրա հարազատները, բարեկամներն ու համակուրսեցիները: 2013 թ. հունիսի 3-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հրազենային վնասվածքի հետեւանքով մահացած կուրսանտ Սիփան Մովսիսյանի հարազատները Հելսինկյան […]

Մեր բանկերը զգուշավոր են

“2012 թվականին Հայաստանում արձանագրվել է 7,2 տոկոս տնտեսական աճ: Աճն ապահովվել է տնտեսության բոլոր ճյուղերում:Աճը տնտեսության ճյուղերում զուգորդվում է նաև տրանսֆերենտների,գործոնային եկամտի և անվանական աշխատավարձերի աճերով : Նման զարգացումները նպաստել են տնտեսությունում եկամուտների աճին , հետևաբար ձեռնարկությունների և բնակչության ֆինանսական կայունության ամրապնդմանը”,-այս մասին այսօր խոսեց ՀՀ ԿԲ ֆինանսական համակարգի զարգացման և կայունության վարչության պետ Անդրանիկ […]

Վարչապետը դիմել է դատախազություն

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը դիմել է Գլխավոր դատախազություն ”Հետք” լրատվամիջոցի ”Ովքեր են Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հեղինակները. օֆշորային եռյակը” հրապարակման հետ կապված: Այս մասին Henaran.am-ին ասաց վարչապետի մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանը: Նա դատախազությանը խնդրել է ուսումնասիրել այդ հրապարակման մեջ տեղ գտած տեղեկությունները: Բերբերյանի խոսքով` Տիգրան Սարգսյանն իր դիմումում նշել է, որ երբևէ Կիպրոսում կամ այլ օֆշորում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի