15 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչ մնաց Ռուբեն Հայրապետյանին “քշողներից” /վիդեո/

Այսօր ժամը 13 :00-ին Ֆուտբոլի ֆեդերացիայի դիմաց պետք է կազմակերպվեր բողոքի ակցիա, որի  կազմակերպիչները ֆեյսբուքյան օգտատերեր էին: Նրանք նախապես ԶԼՄ-ներին հաղորդագրության տեղեկացրել էին, որ Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի ”Շախտյորի” լավագույն ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը չի թողնում տեղափոխվել անգլիական լավագույն ակումբներից մեկը` Լիվերպուլ: Ակցիայի կազմակերպիչներըայսօր պահանջելու էին Հայրապետյանի հրաժարականը:

Ինչպես տեղեկացնում է Henaran.am-ի թղթակիցը, ՀՖՖ-ի դիմաց նշված ժամին միայն լրագրողներն ու ոստիկաններն էին: Վերջիններս մեզ հետ զրույցում ասացին, որ տեղյակ էին, որ ակցիա է լինելու և եկել են հասարակական կարգը պահպանելու: Բնականաբար, ակցիա չկար,  հասարակական կարգ պահպանելու անհրաժեշտություն էլ չեղավ:

“Ակցիային” մասնակցում էր միայն մի երիտասարդ աղջիկ: Վերջինս չցանկացավ տեսախցիկի առջև խոսել, սակայն ասաց, որ եկել է, որպեսզի պաշտպանի Մխիթարյանի իրավունքները, որոնք, ըստ նրա` ոտնահարվում են Հայրապետյանի կողմից: Հարցին, թե ինչու բացի իրենից ուրիշ ոչ ոք չի եկել, ասաց. ”Երևի իր գրառումից հետո չեն ցանկացել գալ”:

Լրագրողները փորձեցին ՀՖՖ լրատվության բաժնի պետ Տիգրան Իսրայելյանից տեղեկանալ` տեղյակ են, որ նման ակցիա է նախատեսվել: Հարցին` միգուցե Հայրապետյանը սպառնացել է ոմանց, որպեսզի ակցիան չկայանա, խոսնակը չպատասխանեց. ”Ես այդ հարցին չեմ պատասխանում”:

ՀՖՖ աշխատակիցը, որ չցանկացավ ներկայանալ, լրագրողներին դուրս հրավիրեց. ”Ազատեք տարածքը պարոնայք”, -ասաց նա:

Հիշեցնենք, չկայացած ակցիայի կազմակերպիչները տարածած հաղորդագրության մեջ նշել են.

”Կոչ եմ անում բոլոր հայրենասեր մարդկանց՝ ոչ միայն ֆուտբոլասերերին:
Մեր հավաքականի լավագույն ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, ով իր փայլուն խաղով մեզ բազմաթիվ երջանիկ պահեր և հպարտություն է պարգևել, այսօր ունի մեր օգնության կարիքը: Նա այսօր դարձել է Ռուբեն Հայրապետյանի քրեաօլիգարխիկ համակարգի մի զոհ և գերի:

Նա միայնակ չի կարող պայքարել Ռուբեն Հայրապետյանի դեմ, քանի որ վերջինս բազմիցս նշել է, որ շատ մեծ ներդրում է ունեցել ֆուտբոլիստի հաջող կարիերայի մեջ և ունի իրավունք հանդես գալ որպես որոշիչ կողմ՝ Հենրիխի տրանսֆերի մեջ: Հենրիխի կարիերան վտանգի տակ է, բազմաթիվ մասնագետներ նշել են, որ այսպիսի էմոցիոնալ հարված և հիասթափություն ստանալուց հետո, որոշ ֆուտբոլիստներ կարող են կորցնել իրենց լավագույն հատկանիշները և ֆուտբոլ խաղալու ցանկությունը”:

Հավելենք, որ անգլիական Լիվերպուլը ցանկանում է  ձեռք բերել Մխիթարյանին և պատրստ է նրա դիմաց վճարել 20 միլիոն ֆունտ: Շախտյորի հետ համաձայնությունն արդեն կա: Սակայն ըստ եվրոպական լրատվամիջոցների` Լիվերպուլին դուր չի եկել այն, որ Մխիթարյանի տրանսֆերի միայն  50%-ն է պատկանում ակումբին, 25%-ը` Փյունիկին, իսկ մյուս 25%-ը` Մետալուրգի սեփականատիրոջը` Օլեգ Մկրտչյանին: Այս լուրերից հետո երկու օր առաջ Մխիթարյանը գրառում էր արել, որտեղ ասել էր, որ Հայրապետյանը որևէ առնչություն չունի այդ տեղափոխության հետ:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ